Get our free app. It won't take up space on your device

Ապրանքային կատեգորիայի ղեկավար

«Max Station»

Location: Erebuni, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Sales, Business Development
Deadline:
12/4/2025

Նկարագրություն

Max Oil-ը գործարկում է Բենզալցակայաններին կից Max Cafе սրճարանները, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների համար վայելելու համեղ իտալական սուրճ, համտեսել հոթ-դոգ և թարմ և անուշաբույր թխվածքներ, հաճելի մթնոլորտում սպասել մեքենայի լիցքավորմանը:

Պարտականություններ

  • Զարգացման ռազմավարության մշակում և իրականացում՝ վստահված ապրանքային կատեգորիայի համար,
  • Կազմակերպել ապրանքների ներմուծումը, փաստաթղթավորումը, պահեստավորումը և լոգիստիկան,
  • Շուկայի, մրցակցային միջավայրի և սպառողների նախընտրությունների վերլուծություն,
  • Ասսորտիմենտի ձևավորում և օպտիմալացում, գնային քաղաքականության կառավարում,
  • Գործընկեր մատակարարների հետ բանակցություններ, պայմանագրերի կնքում և պայմանների կատարման վերահսկում,
  • Գնումների և վաճառքների ծավալների պլանավորում, ապրանքային մնացորդների կառավարում,
  • Վերլուծական հաշվետվությունների պատրաստում և առաջարկությունների մշակում՝ կատեգորիայի զարգացման համար,
  • Համագործակցություն մարքեթինգի, վաճառքների և լոգիստիկայի բաժինների հետ,
  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ,
  • Մշակել և ղեկավարությանը ներկայացնել վաճառքի ծավալների խթանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ,
  • Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար, համագործակցել նոր մատակարար ընկերությունների հետ, ձեռք բերել Ընկերության համար լավագույն պայմաններ,
  • Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր,
  • Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով
  • Ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյուներից, մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և ապահովել դրա իրականացումը,
  • Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացին,
  • Կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ,
  • Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար,
  • Վերլուծել վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները,
  • Վերահսկել և հետևել ապրանքների և ապրանքախմբերի առկայությանը և ժամկետներին
  • Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված մարքեթինգային գործառույթները և ռազմավարությունը,
  • Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության դասընթացների անցկացմանը։

Պարտադիր պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտում,
  • Աշխատանքային փորձ կատեգորիայի մենեջմենթի ոլորտում առնվազն 3–5 տարի, ցանկալի է՝ դիստրիբյուցիայում,
  • Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ,
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
  • Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
  • Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • MS Օffice փաթեթի գերազանց իմացություն,
  • Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00:

Աշխատանքային հասցեն՝ Երևան, Էրեբունի 12/4։

  • Գրանցում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն,
  • Բժշկական ապահովագրություն (փորձաշրջանից հետո)։
Company օverview
address
Address
Երևան, Էրեբունի 12/4
address
Number of employees
151-500
Phone
Phone
37444889989

«Մաքս Օիլ» -ը վառելիք ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկն է, որն ավելի քան 20 տարի երաշխավորված որակ է ապահովում վառելիքի շուկայում:

24/7 աշխատող մեր ավելի քան 50 լցակայանները ապահովում են մեր ծառայությունների հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում:

Մեր ծառայություններից օգտվելն էլ ավելի հաճելի է դառնում հատուկ մշակված կտրոնային համակարգի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին ձեռք բերել վառելիք լցակայաններում առաջարկվող գնից ավելի մատչելի:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media