
Ապրանքագետ-օպերատոր (1C համակարգով)
SPS Cigaronne LLC
Նկարագրություն
Սիգարոնի թիմը շարունակում է ընդլայնվել, մենք փնտրում ենք 1C օպերատորի, ով կմիանա մեր գնումների և մատակարարման բաժնին։
Պարտականություններ
- Գնումների և մատակարարման բաժնում պատվերների մուտքագրում 1C համակարգում,
- Պատվերների ընթացքի հսկողություն՝ բարձման, առաքման և ստացման ժամկետներով,
- Համագործակցություն մատակարարների, պահեստի և լոգիստիկայի բաժնի հետ,
- Մասնակցություն ապրանքների մատակարարման պլանավորման գործընթացին,
- Անհրաժեշտ հաշվետվությունների պատրաստում ըստ պահանջի:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ապրաքագիտության մասնագիտացմամբ,
- Աշխատանքային փորձը 1C ծրագրով ցանկալի է,
- Ուշադրություն դետալների նկատմամբ,
- Աշխատասիրություն և սովորելու ցանկություն։
«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:
Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:
2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։
Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։