Get our free app. It won't take up space on your device

Անվտանգության ինժեներ

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ

City: Armavir
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Engineering
Deadline:
7/10/2022
Job posting has expired

Նկարագրություն

Ընկերությանն անհրաժեշտ է անվտանգության ինժեներ:

Պարտականություններ

  • Հսկել Ընկերության ստորաբաժանումներում անվտանգության տեխնիկային վերաբերվող օրենքների և իրավական ակտերի պահպանմանը,
  • Ուսուցանել աշխատողներին Գործատուի անունից աշխատանքի անվտանգ պայմանների պահմանման մասին, կատարել զգուշացումներ, բացատրական աշխատանքներ(անհրաժեշտության դեպքում դասընթացների իրականացում) վտանգավոր և վնասակար արտադրական գործոններից խուսափելու համար,
  • Իրականցնել շենքերի, սարքերի, մեքենաների, մեխանիզմների տեխնիկական վիճակների ուսումնասիրություններ և դրանց համապատասխանությունը անվտանգության պահանջներին,
  • Իրականացնել բոլոր նոր ընդունված աշխատակիցների ներածական հրահանգավորում և համապատասխան գրանցումներ անվտանգության մատյանում։
  • Ապահովել տեղամասերին ուսուցողական ցուցանակներով,հակահրդեհային պարագաներով,արգելող և զգուշացնող նշաններով ցույց տալով վտանգավոր տեղերը,էվակուացիոն սլաքներով,տարհանման պլանների սխեմաներով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն /տեխնիկական ոլորտում/,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայրը՝ Արմավիրի մարզ, գ.Ջրարբի:

6-օրյա աշխատանքային գրաֆիկ /կիրակի հանգիստ/

Աշխատանքային ժամեր՝ 9-17.00:

Company օverview
address
Address
ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Ջրարբի
address
Number of employees
501-1000
Phone
Phone
060508888

«Արաքս» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թ.-ին «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը խորհրդային միության տարիներին եղել է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան: Խորհրդային միության փլուզումից հետո, «Ջրառատ» թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001թ-ին, այն բանից հետո, երբ ներգրավվեց «X-Group» (www.xgroup.am) կոնցեռնում: Հսկայական աշխատանք է տարվել արտադրական ծավալները վերականգնելու համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ են կատարվել նոր Հայաստանում նոր մայրական հոտի Cobb-ի աճեցման համար: Մեծ ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք: Արտադրական հզորությունը թույլ է տալիս թռչնաֆաբրիկային իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մայրական հոտի մեկ օրական ճտի աճեցումից մինչև բրոյլերի մորթը և վաճառքը, ինչպես նաև ձվի արտադրությունը: Բրոյլերի մայրական թռչունը պահվում է գերմանական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում` բրոյլերի թռչուններից առանձին: Ֆաբրիկայում գործում է վերջերս ձեռք բերված հոլանդական ինկուբատորային գերհագեցած սարքավորումը: Թռչնաֆաբրիկայում բրոյլեր թռչունների մորթը իրականացվում է գերմանական հոսքագծի շնորհիվ` 3500գլուխ/ժամում արտադրողականությամբ: Ունի նաև սառանարանային տնտեսություն: Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայի մոտ 35-40%-ը : Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հնարավոր է եղել հասնել շնորհիվ հմուտ և արդյունավետ աշխատանքների ` արտադրության տարբեր ոլորտներում` կադրային քաղաքականություն, մարքեթինգ, որակյալ կերակրում, անասնաբուժական միջոցառումների ընդհանուր կոմպլեքս, նոր տեխնոլոգիաների ներդրում թռչնաբուծության բնագավառում: Պատահական չէ, որ 2003 թ-ին Մոսկվայում անցկացվող երկրորդ միջազգային թռչնաբուծության և թռչնի վերամշակման ցուցահանդեսում «Արաքս» թռչնաֆաբրիկան արժանացել է «Куриный Король» պատվավոր կոչմանը և ստացել հուշամեդալը: Այսօր «Արաքս» թռչնաֆաբրիկան բացի հավի մսից արտադրում է սեղանի հավի ձու և հանդիսանում է միջազգային IEC/International Egg Comission/ անդամ, ինչպես նաև հավի մսից կիսաֆաբրիկատներ, որոնք արտադրվում են ավստրիական և գե

See more

Spread the word! Share this job on social media