Get our free app. It won't take up space on your device

Անվտանգության ծառայության ղեկավար

ECO BUILDING LLC

Location: Shengavit, Yerevan
Salary:
Monthly 400,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Architecture, Construction
Deadline:
8/20/2026

Նկարագրություն

<<ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ>> շինարարական ընկերությունը հրավիրում է համալրելու Անվտանգության ծառայության ղեկավարի թափուր հաստիքը։

Անվտանգության ծառայության ղեկավարը անմիջականորեն ենթարկվում է Ընկերության գլխավոր տնօրենին և իր իրավասությունների շրջանակում համագործակցում է ընկերության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել ընկերության օբյեկտների, շինհրապարակների, արտադրական բազաների և պահեստների անվտանգության աշխատանքները։
  • Մշակել և ներդնել անվտանգության քաղաքականություններ, ընթացակարգեր և վերահսկողական մեխանիզմներ։
  • Կանխարգելել գողությունները, խարդախությունները, նյութական արժեքների կորուստները և այլ ռիսկերը։
  • Կազմակերպել անցագրային և մուտքի վերահսկման համակարգերի աշխատանքը։
  • Վերահսկել անվտանգության աշխատակիցների գործունեությունը և ապահովել նրանց արդյունավետ աշխատանքը։
  • Կազմակերպել ծառայողական քննություններ և ներքին ուսումնասիրություններ։
  • Համագործակցել իրավապահ մարմինների և պետական կառույցների հետ։
  • Պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը։
  • Վերահսկել ընկերության գույքի, տեխնիկայի և նյութական արժեքների պահպանությունը։
  • Իրականացնել ռիսկերի գնահատում և առաջարկել անվտանգության բարելավման միջոցառումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Պարտադիր աշխատանքային կամ ծառայողական փորձ ՀՀ ԱԱԾ-ում, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում, ռազմական ոստիկանությունում կամ այլ իրավապահ/ուժային կառույցներում։
  • Ղեկավար պաշտոնում առնվազն 3-5 տարվա փորձ։
  • Անվտանգության համակարգերի կազմակերպման և կառավարման փորձ։
  • ՀՀ օրենսդրության և անվտանգության ոլորտի նորմատիվ պահանջների իմացություն։
  • Համակարգչային ծրագրերի (MS Office) լավ իմացություն։
  • Բարձր պատասխանատվության զգացում և անբասիր հեղինակություն։

Հավելյալ նշումներ​​​​​​​

  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
  • Մրցունակ աշխատավարձ։
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն։
  • Աշխատանք մեծ և կայացած ընկերությունում։

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media