
Անվտանգության աշխատակից/ուհի
Flash Security
Նկարագրություն
«Ֆ սեքյուրիթի» ընկերությունը աշխատանքի է հրավիրում անվտանգության աշխատակիցների, ովքեր իրականացնելու են համապատասխան տարածքների (Երևանում և/կամ մարզերում) անվտանգության պահպանման ուղղությամբ աշխատանքներ։
Պարտականություններ
- Պահպանել կցված տարածքների, գույքի այդ թվում՝ դրամական միջոցների անվտանգությունը
- Ապահովել աշխատակիցների անվտանգությունը
- Իրականացնել արտակարգ իրավիճակներում համապատասխան գործողություններ
- Կատարել շրջայցեր
Պահանջներ
- Պարտաճանաչություն
- Կարգապահություն
- Պատասխանատվության զգացում
- Պահնորդի վկայականի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Դիմել կարող են 45 տարեկանը չլրացած անձիք։
«Ֆ Սեքյուրիթի» ընկերությունը հիմնադրվել է 2022թ․-ին և ունի 100-ից ավել աշխատակից: Այն լայնամաշտաբ անվտանգության ծառայություն է ողջ ՀՀ տարածքում, որն իր տեխնիկական հագեցվածությամբ և մարդկային ռեսուրսների կապիտալով Հայաստանում առաջատարների թվում է։ Ընկերությունն ստացել է ISO:18788 պահնորդական գործունեության միջազգային ստանդարտի սերտիֆիկատ։ Մեր փորձառու թիմն ու առաջատար տեխնոլոգիաները ապահովում են շուրջօրյա անխափան վերահսկողություն, օպերատիվ արձագանք և գույքի ու մարդկանց հուսալի պաշտպանություն։