Get our free app. It won't take up space on your device

Անվտանգության աշխատակիցներ

Սիթի ՍՊԸ

Location: Yerevan
Salary:
Monthly 190,000-200,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Security, Protective Services
Deadline:
9/21/2026

Նկարագրություն

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը սիրով աշխատանքի է հրավիրում անվտանգության աշխատակիցների :

Պարտականություններ

  • Աշխատել անվտանգության ստանդարտներին համապատասխան
  • Հետևել մարդկանց մուտքին և ելքին
  • Կանխել գողությունները , վնասումները կամ խախտումները
  • Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքել

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելության
  • Հայերեն պարզ և գրագետ խոսք
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատելով Երևան Սիթի Սուպերմարկետների ցանցում Դուք կունենաք՝
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Վճարովի հանգստյան օրեր,
  • Տարեկան արձակուրդ 24 աշխատանքային օր:

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+37455254444

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թվականին՝ Ռուբինյանց 15/5 հասցեում գործող մասնաճյուղը առաջին առևտրի կենտրոնն էր: Ժամանակի ընթացքում բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և այլ մասնաճյուղեր բացելու անհրաժեշտություն: Այդ ժամանակահատվածում որակյալ սպասարկումը, ինչպես նաև առաջարկի բազմազանությունը դարձան մեր գործունեության հիմնական սկզբունքը:

«Երևան Սիթի» Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է, այժմ սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է նաև մարզերում: Ընդարձակ տարածքներն օգնում են հաճախորդին հարմարավետ տեղաշարժվել ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին գնումներ կատարելիս՝ միմյանց չխանգարելով: «Երևան Սիթի» Ձեզ է առաջարկում տեղում պատրաստվող թարմ ուտեստներ, խինկալի, ֆրանսիական հացաբուլկեղեն, տորթեր, աղցաններ, ավանդական հայկական լավաշ, ծովամթերքի, թարմ մսամթերքի, կաթնամթերքի և երշիկեղենի ամենալայն տեսականին:

«Երևան Սիթի» սուպերմարկետներում վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացված express դրամարկղեր: Յուրաքանչյուր բաժնում առաջարկվող ապրանքատեսականին մեկ տասնյակից ավել է, ինչի շնորհիվ ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, և հաճախորդը կարողանում է կողմնորոշվել ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս:

Մեր նշանաբանն է. ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Տարբեր ապրանքատեսակների համար շաբաթական չորս անգամ գործող «Կես գին» ակցիաները հաճելի անակնկալ են մատուցում մեր հաճախորդներին: Մեր «Բոնուս ակումբ»-ն արդեն ունի մի քանի հազարի հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Հավատարիմ Հաճախորդները (նրանց տրված արտոնություններին կարող եք ծանոթանալ համապատասխան բաժնում):

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media