Անվտանգության աշխատակից
Sahakyanshin LLC
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում անվտանգության աշխատակիցների:
Պարտականություններ
- Շինարարական օբյեկտի, գույքի և տեխնիկայի շուրջօրյա պահպանություն
- Տարածքային մուտքի ու ելքի (անցագրային ռեժիմի) վերահսկում
- Ապրանքանյութական արժեքների (շինանյութ, գործիքներ) մուտքի և ելքի գրանցում
- Տարածքի պարբերական շրջայցերի իրականացում
- Անվտանգության կանոնների պահպանման վերահսկում և արտակարգ իրավիճակներում արագ արձագանքում
Պահանջներ
- Ֆիզիկական լավ պատրաստվածություն
- Զինվորական ծառայությունն անցած լինելու մասին փաստաթղթի առկայություն (զինգրքույկ)
- Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն և ազնվություն
- Անվտանգության ոլորտում (հատկապես շինհրապարակներում) աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային:
«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից: Ընկերությունը հիմնադրվել է 1990 թ.-ին և իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորվել է որպես հուսալի գործընկեր՝ իրականացնելով ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ: Մենք ունենք հսկայական փորձ կատարելու համալիր շինարարական աշխատանքներ ցանկացած ուղղություններով։ Ընկերության արտադրական հզորությունների օգնությամբ հնարավոր է զուգահեռ իրականացնել մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ՝ սպասարկելով տարբեր շինարարական հրապարակներ։ Մեզ վստահում են այնպիսի կառույցներ ինչպիսիք են՝ ՀՀ պետական մարմիններ, Համաշխարհային բանկ, Ֆրանսիայի զարգացման բանկ, Եվրասիական զարգացման բանկ և այլ հեղինակավոր կառույցներ։