
Անվտանգության աշխատակից
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր սուպերմարկետը փնտրում է՝ անվտանգության աշխատակիցներ՝ կազամկերպության անվատանգության և թիրախային տարածքների պաշտպանությունը իրականացնելու նպատակով։
Պարտականություններ
- Ապահովել անվտանգությունը պահանջվող տարածքում,
- Կատարել շրջայցեր, վերահսկել առկա օբեկտների և անձանց անվտանգությունը,
- Հետևել կողմնակի անձանց մուտքն ու ելքը։
Պահանջներ
- Միջնակարգ, ցանկալի է բարձրագույն
- Ուշադրություն,
- Փորձը պարտադիր է, համանման ոլորտում
- Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Լեզուների իմացություն, ծրագրերի իմացություն։
Հավելյալ նշումներ
12 ժամ, 24 ժամյա գրաֆիկ, այլ մանրամասների համար լրացուցիչ կտեղեկացնենք։
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: