
Անվտանգության աշխատակից
AREX Co
Նկարագրություն
Ընկերության տարածքում անվտանգության ծառայության իրականացում:
24-ժամյա հերթապահություն յուրաքանչյուր 3-րդ օրը:
Պարտականություններ
- Անցակետում աշխատակիցների և այցելուների անցուդարձի վերահսկում,
- Անցակետերում, տարածքում կարգապահական նորմերի պահպանման վերահսկում,
- Գրանցամատյանների ճշգրիտ լրացում,
- Տեսախցիկների միջոցով տարածքի զննում, տարածքի անվտանգության ապահովում,
- Անվտանգության ծառայության ղեկավարի հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ,
- 24-ժամյա հերթափոխային աշխատանքի պատրաստակամություն,
- Հավաստիանալու համար, որ թեկնածուն ամբողջությամբ կարդացել է աշխատանքի հայտարարության բովանդակությունը, պետք է ինքնակենսագրականը ուղարկելիս հաստիքի անվան կողքին գրել հետևյալ կոդը՝ 222:
- Ֆիզիկական առողջություն։
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։