Անշարժ գույքի վաճառքի մենեջեր
Holm Developments
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է անշարժ գույքի վաճառքի մասնագետ։
Պարտականություններ
- Հաճախորդների հետ հանդիպումների և բանակցությունների կազմակերպում և իրականացացում
- Գույքերի պրեզենտացիաներ
- Հաճախորդների և գործընկերների հետ կապերի ստեղծում և պահպանում՝ Հայաստանում և արտերկրում
- Գույքի վերաբերյալ տեղեկատվական արշավների կազմակերպում և իրականացում
- Գործընկերների հետ միջոցառումների և սեմինարների կազմակերպում
- Գույքի ներկայացումից մինչև վաճառքի ավարտի փուլ բոլոր պրոցեսների ուղեկցում
- Հաշվետվողականություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, բիզնեսի կառավարում, իրավաբանություն, հոգեբանություն ոլորտներում)
- Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն
- Հետբուհական կրթությունը, ինչպես նաև շարունական մասնագիտական և անձնային աճին նպաստող կրթական ծրագրերի մասնակցությունը կդիտարկվի առավելություն
- Աշխատանքային փորձ՝ նվազագույնը մեկ տարի
- Մեզ համար կարևոր են պարտաճանաչությունը, հոգեբանական հմտությունները, մարդկային էթիկական նորմերի, ինչպես նաև բիզնես էթիկետի գիտակցումն ու կիրառությունը
- Մենք գնահատում ենք հավակնոտ, մեծամասշտաբ մտածող, տարբեր իրավիճակներում լուծումներ փնտրող ու գտնող, գեղեցիկը գնահատող ու ստեղծագործ մարդկանց
-
Մենք ստեղծել ենք մասնագիտական կրթության, աճի, զարգացման համար նպաստավոր, աշխատանքային բարեկեցիկ միջավայր, որտեղ աշխատելն ու նոր հորիզոններ բացահայտելը չափազանց հաճելի է։ Հատկապես, երբ սահմանել ենք մրցակցային աշխատավարձ և խրախուսման համակարգ։
Հավելյալ նշումներ
Սիրով հրավիրում ենք աշխատելու միասին
Աշխատակիցներին ընտրելու ենք մրցութային 3 փուլով
Ուղարկեք Ձեր CV-ն՝ նամակում գրելով անշարժ գույքի ոլորտում Ձեր աշխատանքի պատկերացումների ու ապագայի պատկերացումների մասին