Անշարժ գույքի վաճառքի մասնագետ
Qayl Group
Նկարագրություն
Քայլ Գրուպը անշարժ գույքի ոլորտում գործունեություն ծավալող նորաբաց ընկերություն է։ Մեր առաքելությունն է հաճախորդներին առաջարկել վստահելի ու արդյունավետ լուծումներ՝ ապահովելով անշարժ գույքի առքուվաճառքի և գործարքների ուղեկցման պրոֆեսիոնալ ծառայություններ։
Ընդլայնման փուլում գտնվող մեր ընկերությունը փնտրում է նպատակասլաց և պատասխանատու անշարժ գույքի վաճառքի մասնագետների, ովքեր կկիսեն մեր արժեքները և կնպաստեն Քայլ Գրուպի դիրքերի ամրապնդմանը շուկայում։
Պարտականություններ
- Անշարժ գույքի պարբերական դիտումների իրականացում և գրագետ ներկայացում հաճախորդներին։
-
Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան գույքերի առաջարկում։
-
Գործնական բանակցությունների վարում և գործարքների կնքում։
-
Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում և վերլուծություն։
-
Հաճախորդների հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների կառուցում ու պահպանում։
-
Անշարժ գույքի գործարքների վերաբերյալ լիարժեք և որակյալ խորհրդատվության տրամադրում։
Պարտադիր հմտություններ
-
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
-
Հաղորդակցման բարձր հմտություններ, գրագետ և լակոնիկ բանավոր խոսք։
-
Արագ կողմնորոշվելու և նոր ինֆորմացիան հեշտությամբ յուրացնելու ունակություն։
-
Բանակցելու և վաճառքի հմտություններ։
-
Ժամանակի արդյունավետ կառավարում և պատասխանատվության բարձր զգացում։
-
Համակարգչային բազային գիտելիքներ։
Ցանկալի հմտություններ
-
Անգլերեն լեզվի իմացություն (կդիտվի որպես մեծ առավելություն)։
Աշխատանքային գրաֆիկ
- Երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-19:00
- Շաբաթ՝ 12:00-16:00
Հավելյալ նշումներ
-
Առաջարկում ենք՝ վաճառքի և հաղորդակցության պրոֆեսիոնալ ուսուցում տեղում, կարիերայի աճի և զարգացման հստակ հեռանկար, հարմարավետ աշխատանքային միջավայր և աջակցող թիմ։
-
Շուկայականից բարձր վարձատրությունը երաշխավորվում է:
-
Ինչպես դիմել՝ Ուղարկեք Ձեր լուսանկարով ինքնակենսագրականը (CV) մեր էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (Subject) դաշտում նշելով «Անշարժ գույքի վաճառքի մասնագետ»։
-
Հասցե՝ ք. Երևան, Եկմալյան 6:
Քայլ Գրուպը անշարժ գույքի ոլորտում գործունեություն ծավալող նորաբաց ընկերություն է։ Մեր առաքելությունն է հաճախորդներին առաջարկել վստահելի ու արդյունավետ լուծումներ՝ ապահովելով անշարժ գույքի առքուվաճառքի և գործարքների ուղեկցման պրոֆեսիոնալ ծառայություններ։
Ընդլայնման փուլում գտնվող մեր ընկերությունը փնտրում է մոտիվացված և արհեստավարժ թիմակիցների, ովքեր կկիսեն մեր արժեքները և կնպաստեն Քայլ Գրուպի դիրքերի ամրապնդմանը շուկայում։