Get our free app. It won't take up space on your device

Անշարժ գույքի վաճառքի մասնագետ

Amara Realty

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly starting from 400,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Real Estate
Deadline:
8/30/2026

Amara Realty ընկերությունն արագ զարգացող և ժամանակակից ընկերություն է Երևանի անշարժ գույքի շուկայում: Մենք կոտրում ենք հին կարծրատիպերը՝ առաջարկելով բարձրակարգ սպասարկում, և ստեղծում ենք միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է կառուցել իր սեփական հաջողությունը:

Մենք փնտրում ենք մոտիվացված և պատասխանատու անշարժ գույքի վաճառքի մասնագետ։ Եթե դու փնտրում ես աշխատանք, որտեղ քո եկամուտը կախված է միայն քո ցանկությունից և էներգիայից, ապա մեր աճող թիմը սպասում է հենց քեզ: Փորձի բացակայությունը խնդիր չէ, մենք սովորեցնում ենք զրոյից:

Պարտականություններ

  • Անշարժ գույքի պարբերական դիտումների իրականացում և ներկայացում հաճախորդներին
  • Գործնական բանակցությունների գրագետ վարում
  • Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան գույքերի առաջարկում
  • Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում և վերլուծություն
  • Հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպանում և զարգացում
  • Անշարժ գույքի գործարքների վերաբերյալ լիարժեք և որակյալ խորհրդատվության ապահովում
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների իրականացում

Պահանջներ / հմտություններ

  • Լեզուների իմացություն. Հայերենի և ռուսերենի լավ տիրապետում (անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն):
  • Հաղորդակցություն. Գրագետ, լակոնիկ և համոզիչ խոսք, մարդկանց հետ արագ լեզու գտնելու ունակություն:
  • Արագություն և ճկունություն. Շուտ կողմնորոշվելու, արագ սովորելու և ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն:
  • Բարձրագույն կրթություն և համակարգչային բազային գիտելիքներ:
  • Մոտիվացիա. Պատասխանատվության բարձր զգացում և մեծ արդյունքների հասնելու ցանկություն:
  • Փորձը պարտադիր չէ մենք ամեն ինչ կսովորեցնենք:

Պայմաններ

  • Տոկոսային բարձր վարձատրություն (առանց եկամուտի առավելագույն շեմի):
  • Վաճառքի, բանակցությունների և հաղորդակցության ուսուցում տեղում
  • Կարիերայի աճի հնարավորություն
  • Ժամանակակից աշխատանքային միջավայր և աջակցող թիմ:
  • Աշխատանքային ընթացքն ու հաճախորդների հետ հանդիպումներն օպերատիվ կազմակերպելու նպատակով մեքենայի տրամադրում։
  • Աշխատանքային ժամեր՝ 11:00 - 19:00։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրական (CV):

⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առանց նկարի ինքնակենսագրականները չեն դիտարկվում։

Company օverview
address
Address
Նալբանդյան 37, Երևան
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 99 144440

Amara Realty-ն միջազգային անշարժ գույքի գործակալություն է, որը հիմնված է վստահության, պրոֆեսիոնալիզմի և թափանցիկության սկզբունքների վրա։

Մենք միավորում ենք փորձը, նորարարությունը և շուկայի խորքային իմացությունը՝ մեր հաճախորդներին ամբողջ աշխարհում ապահով և վստահ որոշումներ կայացնելու հնարավորություն տալու համար։

Մեր առաքելությունն է՝ գույքի գնման, վաճառքի և ներդրման գործընթացը դարձնել հեշտ, անվտանգ և արդյունավետ։

See more
Benefits
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media