Get our free app. It won't take up space on your device

Անշարժ գույքի գործակալ

ALEX-R

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required
Industry: Sales, Business Development, Real Estate
Deadline:
11/4/2026

Նկարագրություն

ԴԱՐՁԻ՛Ր ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՎ ԿԱՌՈՒՑԻ՛Ր ՔՈ ԲԱՐՁՐ ԵԿԱՄՏՈՎ ԿԱՐԻԵՐԱՆ

«Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը ընդլայնում է իր թիմը և փնտրում նպատակասլաց, ակտիվ և արդյունքի ձգտող անձանց։

2006 թվականից մենք հաջողությամբ աշխատում ենք Հայաստանի անշարժ գույքի շուկայում՝ ձևավորելով վստահելի անուն, մասնագիտական փորձ և հաճախորդների լայն շրջանակ։

Եթե ցանկանում եք ունենալ աշխատանք, որտեղ Ձեր եկամուտը կախված է Ձեր արդյունքից, զարգացնել վաճառքի և բանակցություններ վարելու հմտությունները և կառուցել կարիերա անշարժ գույքի ոլորտում, մենք պատրաստ ենք սովորեցնել և աջակցել Ձեզ։

Մեզ հետ հաջողության կհասնեք, եթե՝

  • սիրում եք շփվել մարդկանց հետ,

  • ունեք վաճառքի և բանակցելու ցանկություն,

  • նպատակասլաց և պատասխանատու եք,

  • պատրաստ եք սովորել և զարգանալ,

  • կարողանում եք աշխատել ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմում

Պարտականություններ

Ձեր հիմնական աշխատանքը․

  • Հաճախորդների հետ աշխատանք՝ անշարժ գույքի վաճառքի և վարձակալության ուղղությամբ,

  • Նոր անշարժ գույքի օբյեկտների ուսումնասիրություն, ընտրություն և լուսանկարում,

  • Հաճախորդների պահանջներին համապատասխան առաջարկների պատրաստում,

  • Անշարժ գույքի ցուցադրությունների կազմակերպում և իրականացում,

  • Բանակցությունների վարում,

  • Վաճառքի և վարձակալության գործարքների ամբողջական ուղեկցում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն

  • Գրագետ և կիրթ խոսք,

  • Հաղորդակցման և բանակցությունների հմտություններ,

  • Հաճախորդների հետ ազատ և վստահ շփվելու կարողություն,

  • Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և հաղորդակցվելու ունակություն,

  • Համակարգչային հիմնական գիտելիքներ,

  • Վարորդական իրավունք և անձնական օգտագործման ավտոմեքենա,

  • Ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը, ինչպես նաև վաճառքի ոլորտում փորձը կդիտվեն որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Վարձատրություն

  • Եկամուտը ձևավորվում է իրականացված գործարքներից ստացվող տոկոսներից։

Սա հնարավորություն է նրանց համար, ովքեր չեն ցանկանում սահմանափակվել ֆիքսված աշխատավարձով և պատրաստ են աշխատել ավելի բարձր եկամուտ ստանալու համար։

Եթե ցանկանում եք փորձել Ձեզ անշարժ գույքի ոլորտում և դառնալ «Ալեքս-Ռ» թիմի անդամ, ուղարկեք Ձեր CV-ն։

Թափուր հաստիքների քանակը սահմանափակ է։

Խնդրում ենք չզանգահարել։

Աշխատանքային օրեր և ժամեր` Երկութաբթի - շաբաթ, 10։00 -19։00

Company օverview
address
Address
Կենտրոն համայնք, Լեմկինի փող․, 2-րդ շենք, 1-ին տարածք
address
Number of employees
1-15

«Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր աշխատանքը 2006 թվականից և ունի իր ուրույն և կայուն դիրքը՝ շնորհիվ ազնիվ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդներին ցուցաբերած անհատական մոտեցման: «Ալեքս-Ռ»-ը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս հաճախորդին արագ իրագործել ցանկացած գործարք անշարժ գույքի ոլորտում: Համապատասխան որակավոման և բազմամյա փորձի շնորհիվ՝ «Ալեքս-Ռ» ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի իրականացնել շահավետ գործարքներ՝ ապահովելով գործարքի գաղտնիությունը, և զերծ մնալ գործարքի ընթացքում բարձր ռիսկերից՝ հասցնելով դրանք նվազագույնի: «Ալեքս-Ռ» ընկերության իրավաբանական բաժնի աշխատակիցները կապահովեն Ձեր գործարքների օրինականությունը, փաստաթղթերի ճշտությունը և ծագած ցանկացած խնդիրների արագ և որակյալ լուծումը: Մենք գործում ենք Երևան քաղաքի տարբեր համայնքներում և պատրաստ ենք օգնելու Ձեզ կատարել ճիշտ, արագ և շահավետ գործարքներ: Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և ուրախ կլինենք Ձեզ տեսնել նրանց թվում: «ԱԼԵՔՍ-Ռ»՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԶ ՀԵՏ

See more
Benefits
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media