
Անշարժ գույքի գործակալ
ALEX-R
Նկարագրություն
«Alex-R» անշարժ գույքի գործակալությունը հրավիրում է աշխատանքի նպատակասլաց և աշխատասեր անձանց։
Պարտականություններ
- Անշարժ գույքի զննություն և լուսանկարում,
- Անշարժ գույքի ցուցադրությունների կազմակերպում,
- Առուվաճառքի կամ վարձակալության գործարքի ուղեկցում,
- Անշարժ գույքի ընդունում-հանձնում,
- Հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկում,
- Անշարժ գույք վաճառողների և գնողների հետ աշխատանք։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Տարիքը` 23-55 տարեկան,
- Աշխատասիրություն, նպատակասլացություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Հաճախորդների հետ անկաշկանդ շփվելու կարողություն,
- Կոնֆլիկտային իրավիճակներում շփվելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Սովորելու պատրաստակամություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Անգլերենի, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- Վարորդկան իրավունք, անձնական օգտագործման մեքենայի առկայություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ 10։00-19։00,
Աշխատավարձը` գործարքից %։
Սկզբնական փուլում տրվում է ֆիքսված 150 000 դրամ աշխատավարձ։
«Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր աշխատանքը 2006 թվականից և ունի իր ուրույն և կայուն դիրքը՝ շնորհիվ ազնիվ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդներին ցուցաբերած անհատական մոտեցման: «Ալեքս-Ռ»-ը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս հաճախորդին արագ իրագործել ցանկացած գործարք անշարժ գույքի ոլորտում: Համապատասխան որակավոման և բազմամյա փորձի շնորհիվ՝ «Ալեքս-Ռ» ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի իրականացնել շահավետ գործարքներ՝ ապահովելով գործարքի գաղտնիությունը, և զերծ մնալ գործարքի ընթացքում բարձր ռիսկերից՝ հասցնելով դրանք նվազագույնի: «Ալեքս-Ռ» ընկերության իրավաբանական բաժնի աշխատակիցները կապահովեն Ձեր գործարքների օրինականությունը, փաստաթղթերի ճշտությունը և ծագած ցանկացած խնդիրների արագ և որակյալ լուծումը: Մենք գործում ենք Երևան քաղաքի տարբեր համայնքներում և պատրաստ ենք օգնելու Ձեզ կատարել ճիշտ, արագ և շահավետ գործարքներ: Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և ուրախ կլինենք Ձեզ տեսնել նրանց թվում: «ԱԼԵՔՍ-Ռ»՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԶ ՀԵՏ