
Անշարժ գույքի գործակալ
ALEX-R
Նկարագրություն
«Alex-R» անշարժ գույքի գործակալությունը ընդլայնում է իր թիմը։ Եթե ակտիվ եք, նպատակասլաց և աշխատասեր, ապա մեր թիմը սպասում է հենց Ձեզ։
Պարտականություններ
- Անշարժ գույքի զննություն և լուսանկարում
- Անշարժ գույքի ցուցադրությունների կազմակերպում
- Առուվաճառքի կամ վարձակալության գործարքի ուղեկցում
- Անշարժ գույքի ընդունում-հանձնում
- Հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Տարիքը` 23-55 տարեկան
- Աշխատասիրություն, նպատակասլացություն
- Հաղորդակցման հմտություններ` կիրթ խոսք
- Հաճախորդների հետ անկաշկանդ շփվելու կարողություն
- Կոնֆլիկտային իրավիճակներում շփվելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Սովորելու պատրաստակամություն
- Համակարգչային գիտելիքներ
- Անգլերենի, ռուսերենի իմացությունը ցանկալի է
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Վարորդկան իրավունքի և մեքենա վարելու հմտությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ 10։00-19։00
Հնարավոր է նաև համատեղությամբ
Աշխատավարձը` գործարքից %
Սկզբնական փուլում տրվում է ֆիկսված 150 000 դրամ աշխատավարձ
Դիմելու համար, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին։
«Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր աշխատանքը 2006 թվականից և ունի իր ուրույն և կայուն դիրքը՝ շնորհիվ ազնիվ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդներին ցուցաբերած անհատական մոտեցման: «Ալեքս-Ռ»-ը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս հաճախորդին արագ իրագործել ցանկացած գործարք անշարժ գույքի ոլորտում: Համապատասխան որակավոման և բազմամյա փորձի շնորհիվ՝ «Ալեքս-Ռ» ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի իրականացնել շահավետ գործարքներ՝ ապահովելով գործարքի գաղտնիությունը, և զերծ մնալ գործարքի ընթացքում բարձր ռիսկերից՝ հասցնելով դրանք նվազագույնի: «Ալեքս-Ռ» ընկերության իրավաբանական բաժնի աշխատակիցները կապահովեն Ձեր գործարքների օրինականությունը, փաստաթղթերի ճշտությունը և ծագած ցանկացած խնդիրների արագ և որակյալ լուծումը: Մենք գործում ենք Երևան քաղաքի տարբեր համայնքներում և պատրաստ ենք օգնելու Ձեզ կատարել ճիշտ, արագ և շահավետ գործարքներ: Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և ուրախ կլինենք Ձեզ տեսնել նրանց թվում: «ԱԼԵՔՍ-Ռ»՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԶ ՀԵՏ