Get our free app. It won't take up space on your device

Անձնակազմի հաշվառման մասնագետ

Երևանի Ավտոբուս

Location: Nor Nork, Yerevan
Salary:
Monthly 340,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Human Resources
Deadline:
10/3/2026

Նկարագրություն

«Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում անձնակազմի հաշվառման մասնագետի։

Պարտականություններ

  • Աշխատանքային պայմանագրերի, հրամանների և կադրային այլ փաստաթղթերի կազմում
  • Աշխատակիցների տվյալների բազայի կազմում և վարում՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով
  • Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի պատրաստում
  • Արձակուրդների պլանավորում, տրամադրում, բազայի վարում
  • Նոր ընդունվող աշխատակիցների ընդունման գործընթացի կազմակերպում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և ընկերության ներքին գործընթացներին ծանոթացում
  • Աշխատակիցների տվյալների մուտքագրում և վարում ընկերության ներքին տեղեկատվական համակարգերում
  • Նոր ընդունվող աշխատակիցների փաթեթների պատրաստում, տրամադրում և ծանոթացում ընկերության աշխատակիցներին
  • Աշխատակիցների վերաբերյալ տվյալների փոխանցում համապատասխան բաժիններ
  • Հավաքագրման գործընթացի վերաբերյալ վերլուծական հաշվետությունների կազմում
  • Մասնակցություն ՄՌԿ բաժնի կողմից իրականացվող տարբեր նախագծերին և այլ գործընթացներին՝ ըստ անհրաժեշտության:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • ՄՌԿ ոլորտում առնվազն մեկ տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկություն
  • ՀՀ Աշխատանքային օրենսգրքի լավ իմացություն
  • MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի լավ իմացություն
  • Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Վերլուծական մտածողություն և միաժամանակ մի քանի գործընթաց կառավարելու ունակություն
  • Արդյունավետ, կազմակերպված աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Միջանձնային շփման գերազանց ունակություն, պրոֆեսիոնալ վարվելակերպ
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն

Հավելյալ նշումներ

  • Բժշկական ապահովագրություն
  • Կայուն աշխատանք ընկերական թիմում
  • Աշխատավարձ՝ 340.000 դրամ (ներառյալ հարկերը)
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media