Ամրագրումների կոորդինատոր
Փարիզ Հյուրանոց
Նկարագրություն
Ապահովել հյուրանոցի համարների ամրագրումների արդյունավետ կազմակերպումը, հաճախորդների հարցումների արագ և որակյալ սպասարկումը, ինչպես նաև նպաստել հյուրանոցի վաճառքների և զբաղվածության ցուցանիշների բարելավմանը։
Պարտականություններ
- Ընդունել և մշակել ամրագրումները հեռախոսով, էլեկտրոնային փոստով, կայքի և առցանց ամրագրման հարթակների միջոցով։
- Ստուգել համարների առկայությունը և առաջարկել համապատասխան տարբերակներ հյուրերին։
- Գրանցել, փոփոխել և չեղարկել ամրագրումները հյուրանոցի կառավարման համակարգում։
- Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն համարների տեսակների, սակագների, ծառայությունների և հատուկ առաջարկների վերաբերյալ։
Պահանջներ
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն,
- Բարձր հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։
- Ուշադրություն մանրամասներին և պատասխանատվության բարձր զգացում։
Paris Hotel Yerevan is located in downtown Yerevan, on Amiryan street, 2 minutes of walk away from Republic Square.
Փարիզ հյուրանոցն առաջարկում է 65 ոճային ձևավորված սենյակներ` քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով և սմարթ հեռուստացույցներով:
Սենյակներն ունեն մինիբար, անլար և լարային ինտերնետ կապ, գրասեղան, ուղիղ հեռախոսակապ, չհրկիզվող պահոց, խալաթներ, հողաթափեր, վարսահարդարիչ, լողախցիկ, ինչպես նաև` հեռախոս լոգարանում. ամեն ինչ Ձեր այցելությունն ավելի հարմարավետ և հաճելի դարձնելու համար:
Փորձե՜ք իտալական և ֆրանսիական խոհանոցների նրբաքիմք ուտեստները: Անցկացրեք Ձեր ժամանակը տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարում՝ վայելելով դեպի քաղաք և Արարատ սար բացվող հիասքանչ տեսարանները: Զգացե՜ք իրական հարմարավետություն՝ օգտվելով հյուրանոցի ծառայություններից ողջ օրվա ընթացքում՝ 24 ժամ շարունակ.
Lուսավոր և ընդարձակ 65 սենյակ՝ քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով,
Տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բար
Փոքր և միջին միջոցառումների համար նախատեսված սրահ
Սենյակային ծառայություն