Ամրագրումների բաժնի աշխատակից
Median Hotel
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և հաղորդակցվող աշխատակից՝ մեր հյուրանոցի ամրագրումների բաժնում աշխատելու համար։
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, տիրապետում եք օտար լեզուների, ուշադրություն եք դարձնում մանրուքներին և ցանկանում եք զարգանալ միջազգային հյուրանոցային ոլորտում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։
Հիմնական պարտականություններ
- Ամրագրումների ընդունում և մշակում հեռախոսով, էլեկտրոնային փոստով և առցանց հարթակներով
- Հյուրերին սենյակների, սակագների, ծառայությունների և հատուկ առաջարկների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրում
- Ամրագրումների հաստատում և ճշտում հյուրերի հետ
- Անհատական և խմբային ամրագրումների համակարգում
- Հյուրերի հատուկ պահանջների գրանցում և փոխանցում համապատասխան բաժիններին
- Ամրագրումների վերաբերյալ տեղեկատվության ճշգրիտ մուտքագրում և թարմացում հյուրանոցային համակարգերում
- Հյուրերի հետ արդյունավետ և պրոֆեսիոնալ հաղորդակցության ապահովում
- Լրացուցիչ ծառայությունների ներկայացում և վաճառքի աջակցություն
- Սերտ համագործակցություն ընդունարանի, վաճառքների և հյուրերի սպասարկման բաժինների հետ
Հմտությունները
- Տիրապետել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին
- Ունենալ լավ հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ
- Ուշադիր լինել մանրուքների նկատմամբ և կարողանալ աշխատել մեծ տեղեկատվության հետ
- Արագ կողմնորոշվում և արդյունավետ աշխատանք դինամիկ միջավայրում
- Ունենալ պատասխանատվության բարձր զգացում
- Համակարգչային գրագիտությունը պարտադիր է
- Հյուրանոցային ոլորտում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ
- Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր
- Կարիերայի աճի և մասնագիտական առաջխաղացման հնարավորություն
- Աշխատանք միջազգային չափանիշներին համապատասխան 4-աստղանի հյուրանոցում
- Մասնագիտական վերապատրաստումներ և շարունակական ուսուցում
- Անվճար սնունդ աշխատանքային ժամերին
- Անվճար սուրճ և թեյ
Աշխատանքի վայրը` Median Hotel City Center Yerevan 75 Եզնիկ Կողբացի փողոց, Երևան
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը :
Միացե՛ք Median Hotel City Center Yerevan-ի թիմին և զարգացրե՛ք Ձեր կարիերան Հայաստանի հյուրանոցային ոլորտի առաջատար մասնագետների հետ։
Հայաստանի հմայիչ մայրաքաղաք Երևանի հենց սրտում ձեզ է ողջունում Է Մեդիան հոթելը: Հաշվի առնելով հյուրընկալության բոլոր նրբություններն ու ավանդույթները և հիմնվելով սեփական հաջող փորձի վրա` մեր պրոֆեսիոնալ թիմի հետ միասին մենք ստեղծել ենք միաջազգային որակին և չափանիշներին համապատասխանող սպասարկում` ապահովելով բարձր որակի և ցածր արժեքի կատարյալ ներդաշնակություն: Այն նորաոճ հոթել է. որն իր յուրաքանչյուր սենյակի նրբաճաշակ ինտերիերով ապահովում է իդեալական ստեղծագործական և կացության միջավայր: