Ալյումինե դռների և պատուհանների հավաքողներ (պատրաստողներ)
Prof Al LLC
Նկարագրություն
«PROFAL» ընկերությունը փնտրում է ալյումինե դռների և պատուհանների հավաքողներ (պատրաստողներ)՝ թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Կարդալ գծագրերը, չափագրական սխեմաները և տեխնիկական ցուցումները,
- Կատարել պատուհանների և դռների շրջանակների, փեղկերի և այլ բաղադրիչների հավաքում,
- Տեղադրել ապակի, կնիքագոտիներ և ֆուրնիտուրա (փականներ, բռնակներ, կողպեքներ և այլն),
- Համոզվել, որ պատրաստի արտադրանքի չափերն ու որակը համապատասխանում են ստանդարտներին:
Պահանջներ
- Նմանատիպ աշխատանքի փորձ (նախընտրելի է 1 տարի),
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, շին․ 1:
Մեր մասին
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։