«Ակվատեկ» համալիրի կառավարիչ
X-Group
Industry:
Executive, Upper Management
Deadline:
12/23/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Job posting has expired
Նկարագրություն
«X-Group»-ն աշխատանքի է հրավիրում «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրի կառավարչի։
Պարտականություններ
- Պատասխանատու լինել համալիրի ֆինանսատնտեսական գործունեություն համար,
- իրականացնել համալիրի աշխատանքների պլանավորում և կազմակերպում,
- մշտապես ուսումնասիրել շուկայական գները, որոշել և սահմանել համալիրի ճիշտ գնային քաղաքականություն,
- մշտապես սերտ համագործակցել այլ ձեռնարկությունների հետ, տանել ակտիվ աշխատանքներ՝ համալիրը հաճախորդներով համալրելու համար,
- կազմակերպել կորպորատիվ վաճառքներ,
- իրականացնել վերահսկողություն հաճախորդների շրջանում պարբերաբար անցկացվող հարցադրումների վերաբերյալ, կատարել վերլուծություններ և դրանց հիման վրա ներկայացնել բարելավումների հետ կապված ծրագրեր,
- կազմել և իրականացնել ծրագրեր, որոնք կնպաստեն կազմակերպությունում հաճախորդների թվի ավելացմանը,
- հետևել համալիրի տեխնիկական վիճակին և ժամանակին վերացնել բոլոր թերությունները,
- հետևել աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանենների և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
- տանել ակտիվ աշխատանքներ՝ կազմակերպության եկամուտներն ավելացնելու նպատակով,
- կազմակերպել հետաքրքիր միջոցառումներ, ակցիաներ,
- ապահովել հյուրերի համար բարձրակարգ հանգիստ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպում, կառավարում), համապատասխան որակավորում և վերապատրաստման դասընթացների մասնակցություն,
- թիմում արդյունավետ աշխատելու և աշխատակիցների թիմ ղեկավարելու կարողություն,
- ղեկավար պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- արագ կողմնորոշվելու ունակություն,
- գերազանց կազմակերպչական հմտություններ,
- օտար լեզուների իմացություն,
- պատասխանատվության բարձր զգացում, պատրաստակամություն, սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողություն,
- ժամանակի կառավարման հմտություն,
- գրագետ խոսք, բարեհամբույր մոտեցում,
- բանակցությունների վարման գերազանց ունակութուն,
- զարգացած անալիտիկ մտածողություն և գործելաոճ,
- համակարգչային ծրագրերի տիրապետում,
- ընդհանուր գիտելիքներ տարբեր հարթակներում գովազդի կազմակերպման ուղղությամբ,
- նախագծերի ռազմավարության ստեղծման և կառավարման ունակություն։