
Ակտիվ վաճառքի գործակալ
Ucom
Նկարագրություն
Փնտրո՞ւմ ես ճկուն գրաֆիկով աշխատանք, որը կարող ես համատեղել ուսման հետ. միացիր մեզ՝ որպես Ակտիվ վաճաքի գործակալ
Որո՞նք են հիմնական աշխատանքային պարտականությունները.
- Այցելել նախապես տրված հասցեներ և պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել Ucom-ի ծառայությունները, սակագնային պլանները, հատուկ առաջարկները և պրոմո ակցիաները,
- Կնքել պայմանագրեր, ներկայացնել շաբաթական հաշվետվություններ։
Դիմի՛ր հիմա, եթե
- Հաղորդակցումը քո ուժեղ կողմերից է,
- Հայերենին տիրապետում ես շատ լավ, ունես ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն,
- Աշխատասեր ես և արագ ես կողմնորոշվում,
- Սիրում ես թիմային աշխատանք և ունես պատասխանատվության բարձր զգացում։
Ի՞նչ առավելություններ կունենաս՝ աշխատելով Ucom-ում․
- Ճկուն գրաֆիկով աշխատանք,
- Հնարավորություն համատեղելու ուսման կամ այլ աշխատանքի հետ,
- Բոնուսային գրավիչ համակարգ, որի շնորհիվ ակտիվ վաճառք իրականացնելու դեպքում կունենաս բարձր վարձատրություն,
- Կարիերայի աճի հնարավորություն կապի կանաչ օպերատորի հետ,
- Բժշկական ապահովագրություն, զեղչերից օգտվելու լայն հնարավորություններ և այլ արտոնություններ։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։