Ակադեմիայի մենեջեր
Pyunik Football Club
Նկարագրություն
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն աշխատանքի է հրավիրում Ակադեմիայի մենեջերի, ով պատասխանատու է Ակադեմիայի վարչական աշխատանքների կազմակերպման և փաստաթղթաշրջանառության պատշաճ իրականացման համար։
Պարտականություններ
- Ակադեմիայի գործունեության հետ կապված փաստաթղթաշրջանառության կազմակերպում, վարում և վերահսկում։
- Ֆուտբոլիստների և/կամ նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ կնքվող պայմանագրերի, համաձայնագրերի, դիմումների և այլ փաստաթղթերի նախապատրաստման ու ստորագրման գործընթացի կազմակերպում։
- Պայմանագրերի գործողության ժամկետների հաշվառում և դրանց երկարաձգման կամ նոր պայմանագրերի կնքման անհրաժեշտության վերաբերյալ պատասխանատու անձանց ժամանակին տեղեկացում։
- Ակադեմիայի գործունեությանը վերաբերող մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցում, փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին և դրանց կատարման ընթացքի վերահսկում։
- Ակադեմիայի հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների և այլ հարցումների ընդունում, պատասխանում կամ համապատասխան պատասխանատու անձին փոխանցում։
- Ֆուտբոլիստների և նրանց ծնողների հետ հաղորդակցության ապահովում։
- Ակադեմիայի ֆուտբոլիստների ցուցակների, անձնական տվյալների և համապատասխան տվյալների բազաների վարում և պարբերական թարմացում։
- Ակադեմիայի գործունեության վերաբերյալ պարբերական հաշվետվությունների, տեղեկանքների, ցուցակների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում ղեկավարությանը։
- Ֆուտբոլիստների գրանցման, վերագրանցման, տեղափոխության և այլ վարչական գործընթացների համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման և հավաքագրման կազմակերպում։
- Ակադեմիայի թիմերի, մարզիչների և ֆուտբոլիստների վերաբերյալ պահանջվող տեղեկատվության տրամադրում Ակումբի համապատասխան ստորաբաժանումներին
- Փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային արխիվի վարում՝ ապահովելով փաստաթղթերի ամբողջականությունը, հասանելիությունը և պատշաճ պահպանումը։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպման հմտություններ։
- Պայմանագրերի և պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատանքի կարողություն։
- Համակարգչային գրագիտություն։
- Տվյալների բազաների և էլեկտրոնային համակարգերի հետ աշխատանքի հմտություններ։
- Հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն։
- Հստակ ձևակերպված պարզ և բարեկիրթ խոսք։
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (ոչ պրոֆեսիոնալ մակարդակի)։
- Սովորելու և զարգանալու ցանկություն։
«Փյունիկ» ՖԱ-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992 թվականին՝ նույն թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Ֆուտբոլի Բարձագույն Խմբի առաջնությունը։ Ակումբի հիմնադիրն է հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմնադրման պահից մինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել՝ «Փյունիկ»։ «Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է՝ 14 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ Սուպերգավաթակիր։