
Ադմինիստրատոր` հյուրանոցային համալիրում
Ակվատեկ համալիր
Նկարագրություն
Ակվատեկ հյուրանոցային համալիրում աշխատանքի են հրավիրվում փորձառու ընդունարանի ադմինիստրատորներ՝ անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությամբ։
Պարտականություններ
- Կատարել ամրագրումներ,
- Ըստ սահմանված կարգի ընդունել, տեղավորել և ճանապարհել հյուրերին,
- Վարել նամակագրություն, կատարել թարգմանություններ,
- Ըստ պահանջվող կարգի վարել թղթաբանություն,
- Պատասխանել ներքին և արտաքին հեռախոսազանգերին, տալ հստակ տեղեկություն, բաշխել հեռախոսազանգերը ըստ ներքին համարների:
Պահանջներ
- Սեռը` իգական, արական,
- Տարիքը` 22-45,
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Բարձրագույն կրթություն,
- Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչի իմացություն։
«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: