Ադմինիստրատոր գանձապահ
Poseidon Aquastage
Նկարագրություն
Մեր թիմին անհրաժեշտ է պատասխանատու, բարեհամբույր և շփվող ադմինիստրատոր գանձապահ։
Պարտականություններ
• Դիմավորել հյուրերին ընդունարանում
• Ընդունել մուտքի վճարները և կատարել գանձապահական գործառնություններ
• Գրանցել և նախագրանցել այցելուներին և թույլատրել մուտքը
• Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն հյուրերին
• Պահպանել կարգուկանոն և բարձր սպասարկման մակարդակ
Պահանջներ
• Պատասխանատվություն և ուշադիր մոտեցում աշխատանքին
• Հաղորդակցման հմտություններ
• Բարեհամբույր և կոկիկ արտաքին
• Գանձապահական փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայրը, Արզնի ձոր, Պոսեյդոն լողավազան(Poseidon aquastage)։ Աշխատանքային ժամեր 11։00–20։00։