Ադմինիստրատոր (Day / Night Shift Receptionist)
Փարիզ Հյուրանոց
Նկարագրություն
Փարիզ հյուրանոցը փնտրում է ադմինիստրատորի՝ (Day / Night Shift Receptionist) ցերեկային և գիշերային հերթափոխերով։
Պարտականություններ
- Կատարել ամրագրումներ,
- Ստանալ վճարումներ՝ կանխիկ և բանկային քարտով,
- Հյուրերին տրամադրել տեղեկատվություն քաղաքի, հյուրանոցի մասին,
- Կատարել գիշերային աուդիտ,
- Կազմակերպել տուրեր,
- Կատարել անհատների, խմբերի գրանցում և դուրս գրում:
Պահանջներ
- Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ չի պահանջվում,
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ գիշերային հերթափոխ, ցերեկային հերթափոխ։
Paris Hotel Yerevan is located in downtown Yerevan, on Amiryan street, 2 minutes of walk away from Republic Square.
Փարիզ հյուրանոցն առաջարկում է 65 ոճային ձևավորված սենյակներ` քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով և սմարթ հեռուստացույցներով:
Սենյակներն ունեն մինիբար, անլար և լարային ինտերնետ կապ, գրասեղան, ուղիղ հեռախոսակապ, չհրկիզվող պահոց, խալաթներ, հողաթափեր, վարսահարդարիչ, լողախցիկ, ինչպես նաև` հեռախոս լոգարանում. ամեն ինչ Ձեր այցելությունն ավելի հարմարավետ և հաճելի դարձնելու համար:
Փորձե՜ք իտալական և ֆրանսիական խոհանոցների նրբաքիմք ուտեստները: Անցկացրեք Ձեր ժամանակը տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարում՝ վայելելով դեպի քաղաք և Արարատ սար բացվող հիասքանչ տեսարանները: Զգացե՜ք իրական հարմարավետություն՝ օգտվելով հյուրանոցի ծառայություններից ողջ օրվա ընթացքում՝ 24 ժամ շարունակ.
Lուսավոր և ընդարձակ 65 սենյակ՝ քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով,
Տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բար
Փոքր և միջին միջոցառումների համար նախատեսված սրահ
Սենյակային ծառայություն