Ադմինիստրատոր
Babloyan shin
Նկարագրություն
Babloyan Shin շինարարական ընկերությունը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և զարգանալու պատրաստակամ գրասենյակի ադմինիստրատորի։
Հիմնական պարտականություններ
-
Ընկերության ընթացիկ փաստաթղթերի վարում, դասակարգում և պահպանում,
-
Պատվերների ընդունում, գրանցում և տվյալների թարմացում,
-
Excel-ում տվյալների մուտքագրում, աղյուսակների վարում և անհրաժեշտ հաշվետվությունների պատրաստում,
-
Մուտքային և ելքային նամակագրության վարում,
-
Հեռախոսազանգերի ընդունում և համապատասխան տեղեկատվության տրամադրում,
-
Հաճախորդների, գործընկերների և հյուրերի ընդունելության կազմակերպում,
-
Անհրաժեշտ տեղեկատվության փոխանցում ընկերության համապատասխան աշխատակիցներին,
-
Ընկերության ներքին աշխատանքային գործընթացների կազմակերպմանն աջակցություն։
Պահանջներ
-
Microsoft Excel-ի լավ իմացություն և տվյալների հետ աշխատելու հմտություն,
-
Համակարգչային իմացություն,
-
Հայերեն գրագետ բանավոր և գրավոր խոսք,
-
Անգլերեն լեզվի իմացություն՝ առնվազն աշխատանքային հաղորդակցության մակարդակով,
-
Տրամաբանական և վերլուծական մտածողություն,
-
Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
-
Ինքնուրույն աշխատելու և աշխատանքը ճիշտ կազմակերպելու ունակություն,
-
Միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
-
Կոնֆլիկտային իրավիճակներում աշխատելու հմտություններ,
-
Նոր ծրագրեր, գործիքներ և աշխատանքային գործընթացներ արագ սովորելու պատրաստակամություն,
Մենք փնտրում ենք աշխատակցի, ով
- ոչ միայն կկատարի իրեն տրված հանձնարարությունները, այլև կլինի նախաձեռնող, ինքնակազմակերպվող և լուծումներ առաջարկող,
- մեզ համար կարևոր է, որ աշխատակիցը կարողանա արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, պատասխանատվություն վերցնել իր աշխատանքի համար և ժամանակի ընթացքում մասնագիտական աճ ունենալ ընկերության ներսում։
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Երկուշաբթիից շաբաթ
- 10։00-18։00
Բաբլոյան Շինը 13+ տարիների փորձ ունեցող շինարարական ընկերություն է, որը զբաղվում է Շինտեխնիկայի և Շինարարական կաղապարների վարձույթով։