Ադմինիստրատոր
NVITRO Laboratory Diagnostic Center (Dyutsazn LLC)
Նկարագրություն
Invitro Armenia-ն փնտրում է պատասխանատու, բարեհամբույր և հաճախորդակենտրոն Ադմինիստրատորի, ով կապահովի բուժառուների պատշաճ ընդունումն ու սպասարկումը և մասնաճյուղի ամենօրյա աշխատանքների արդյունավետ կազմակերպումը։
Պարտականություններ
- իրականացնել բուժառուների գրանցում և սպասարկում, համապատասխան ծրագրերում
- ներկայացնել ընկերության ծառայությունները
- պատասխանել հեռախոսազանգերին և բուժառուներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
- բուժառուներին ուղղորդել իրենց հետաքրքրող հարցերի և ծառայությունների վերաբերյալ,
- աշխատել հաճախորդների տվյալների բազայի հետ,
Պահանջներ
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- բժշկական ոլորտում հաճախորդների սպասարկման աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- համակարգչային ծրագրերով աշխատելու կարողություն,
- հաղորդակցման և խնդիրների արագ լուծման հմտություններ,
- բարեհամբույր, պատասխանատու և ուշադիր աշխատանքային մոտեցում,
- թիմում աշխատելու կարողություն։
Մենք առաջարկում ենք՝
- կայուն աշխատանք միջազգային բժշկական ընկերությունում,
- մասնագիտական ուսուցում և աջակցություն,
- զարգանալու և մասնագիտական աճի հնարավորություն,
- հարմարավետ և համագործակցային աշխատանքային միջավայր։
INVITRO Armenia-ն միջազգային INVITRO ցանցի անդամ է՝ 𝟐𝟎+ տարվա փորձով բժշկական լաբորատոր ախտորոշման ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը։
Մենք համատեղում ենք միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձր մասնագիտական չափանիշները՝ ապահովելով ճշգրիտ և վստահելի լաբորատոր հետազոտություններ։ INVITRO-ն գործում է 5 երկրում, ունի ավելի քան 1,860 բժշկական գրասենյակ և ամեն տարի սպասարկում է ավելի քան 17 միլիոն բուժառուի։
Մեր հաջողության հիմքում մարդիկ են։ Մենք հավատում ենք, որ որակյալ բժշկական ծառայությունը սկսվում է ուժեղ, պատասխանատու և զարգացող թիմից։ Այդ պատճառով ստեղծում ենք աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում են մասնագիտական աճը, համագործակցությունը, նախաձեռնողականությունը և շարունակական զարգացումը։
Միանալով INVITRO Armenia-ին՝ Դուք դառնում եք միջազգային չափանիշներով աշխատող կազմակերպության մի մասը, որտեղ հնարավորություն կունենաք զարգացնել Ձեր մասնագիտական հմտությունները։ Մեզ հետ աշխատում է ավելի քան 𝟏𝟓․𝟎𝟎𝟎 մասնագետ, որոնցից 𝟏․𝟏𝟗𝟎-ը բժիշկներ են։
INVITRO-ի 7 առաջատար լաբորատոր կենտրոնները գործում են ISO 15189 և ISO/IEC 27001 միջազգային ստանդարտներին համապատասխան, իսկ սարքավորումները մատակարարվում են ոլորտի գլոբալ առաջատարներից՝ Roche, Abbott, Siemens, Sysmex և Vector-Best։