Ադմինիստրատոր
Defanse Housing Invest
Նկարագրություն
<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ադմինիստրատորների՝ Հյուսիսային պողոտայում գտնվող կենտրոնական գրասենյակում աշխատելու համար:
Պարտականություններ
- Հաճախորդների դիմավորում և ուղղորդում,
- Տեղեկատվության տրամադրում,
- Նամակագրությունների վարում,
- Պատասխանել հեռախոսազանգերին,
- Կատարել կազմակերպչական բնույթի աշխատանքներ:
Պահանջներ
- Բարետես և կոկիկ իգական սեռի ներկայացուցիչ՝ 22-35 տարեկան,
- Բարձրագուն կրթություն,
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
- Microsoft Office իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի վարժ տիրապետում, հավելյալ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV):
Ամենախոշոր Կառուցապատողը Հայաստանում
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության կողմից Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարևանությամբ ստեղծվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող, կենսապահովման լավագույն ցուցանիշներով Դեֆանս Հաուզինգ բազմաֆունկցիոնալ թաղամասը։
140 հա տարածքով թաղամասում պրեմիում դասի բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25% է։
Շինարարության առաջին իսկ օրվանից թաղամասում հիմնվում են շուրջ 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը՝ Իտալիայից բերված ծառատեսակներով, ինչպես նաև թվով 5 շատրվանային կոմպլեքսներ:
Շենքերին հարակից տարածքներում և միջբակային հատվածներում ևս կլինեն մոտ 25 հա մակերեսով կանաչապատ գոտիներ՝ ապահովելով որակյալ էկոհամակարգ: