Ադմինիստրատիվ օգնական
SAS FOOD COURT
Նկարագրություն
ՍԱՍ ԳՐՈՒՊԸ փնտրում է ադմինիստրատիվ օգնական:
Պարտականություններ
- ներքին և արտաքին հաղորդակցության կազմակերպում (էլեկտրոնային, հեռախոսային ամենօրյա հաղորդակցություն),
- ընկերության և արտաքին մարմինների միջև կապի հաստատում,
- գրասենյակային աշխատակիցների աշխատանքների իրականացմանը աջակցություն և կոորդինացում (սքան, տվյալների մուտքագրում, թարգմանություններ, գործառնական փաստաթղթերի պատրաստում, այլ),
- թարգմանությունների կատարում,
- բարձր մակարդակի միջոցառումների և գործուղումների համար անհրաժեշտ փաստաթղթավորման գործընթացի կազմակերպում,
- տնօրենների խորհրդի փաստաթղթերի, Ընկերության փաստաթղթերի, պայմանագրերի և այլ փաստաթղթաշրջանառության կազմակերպում:
Պահանջներ
- բարձրագույն կրթություն,
- աշխատանքային փորձ՝ ադմինիստրատիվ, հաղորդակցության, ներքին և արտաքին հարաբերությունների ոլորտում,
- հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Microsoft Office (Outlook, Word, Excel, PowerPoint) փաթեթի գերազանց իմացություն,
- էլեկտրոնային սարքավորումներից օգտվելու կարողություն (ֆաքս,սքան և այլն),
- հուշագրեր, նամակներ, հաշվետվություններ գրելու, ինչպես նաև հստակ և պարզ արտահայտված մտքերով գրավոր փաստաթղթեր կազմելու գերազանց կարողություն,
- ընկերության ստանդարտների և/կամ գործընթացային ուղեցույցների հստակ պատկերացում և տիրապետում,
- ակտիվ և վերլուծական մտածողություն, բազմաթիվ առաջնահերթությունների կառավարման կարողություն,կազմակերպվածություն, մանրուքերի նկատմամբ ուշադրություն և կարգապահություն
Հավելյալ նշումներ
Աշխատավայր՝ Արցախի 49/1
ՍԱՍ Ֆուդ կորտը հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ սահմանեց «Ready to eat» հասկացությունը: Այս հարմարավետ վայրում հավաքվում են մարդիկ, ովքեր կարող են փորձել բազմազան ճաշատեսակներ, տնական բաղադրատոմսերով պատրաստված պիցցաներ, լցոնած կարտոֆիլներ, քաղցրեղեն և այլն: Գնումներն առավել հարմարավետ դարձնելու համար հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած ուտեստ՝ զանգահարելով 8 777 հեռախոսահամարով կամ այցելելով www.sas.am կայքը: Ծավալելով բազմամյա գործունեություն՝ ՍԱՍ Ֆուդ կորտը կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել արագ սննդի ոլորտում և այժմ էլ շարունակում է ձեռք բերել լայն ճանաչում ու վայելել հաճախորդների գոհունակությունը: SAS Food Court-ը ներկայանում է նոր նախագծով SAS Food Court Տնական ` յուրօրինակ փաթեթավորմամբ, համեղ, պատրաստի ուտեստների լայն տեսականիով:Բոլորիս կողմից սիրված տնական ուտեստները պատրաստված են բացառապես բնական հումքից, առանց հավելումների, հերմետիկ փակված վակումային նորագույն տեխնոլոգիայով: