Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատիվ օգնական

SIXT Armenia

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Customer Support, Client Care
Deadline:
6/20/2025

Նկարագրություն

«SIXT Armenia» -ն աշխատանքի է հրավիրում ադմինիստրատիվ օգնականի, իր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Երևան քաղաքում հատուկ գծանշված վայրերում ավտովարձույթի հաճախորդների համար կայանման վճարումների կազմակերպում,
  • Կայանման տուգանքների դեպքում, դրանց հաշվառման, հասցեագրման, հաճախորդներից գումարների գանձման ու տուգանքների վճարման գործընթացի կազմակերպում,
  • Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերահասցեավորման գործընթացի կազմակերպում Ճանապարհային Ոստիկանության հետ համագործակցելով,
  • Ավտովարձույթի հաճախորդների համար տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների վճարման ծառայության կազմակերպում, դրանց հաշվառման վարում,
  • Տուգանքների հաշվառում, վերահասցեավորում,
  • Հաճախորդների և գործընկերների հետ նամակագրություն՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով,
  • Հեռախոսազանգով խորհրդատվություն,
  • Տվյալների բազաների կազմում և վարում (հիմնականում էքսել ֆայլերի միջոցով)։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացությունը,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեքնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV)։

Company օverview
address
Address
Երևան, Հրաչյա Աճառյանի փողոց, 42
address
Number of employees
1-15
Phone
Phone
010238381

2007 թվականի հուլիսին SIXT-ը հաստատվեց Հայաստանում՝ դառնալով տեղական շուկայում ավտովարձույթի առաջատար ընկերություն: SIXT-ի հետ ավտոմեքենա վարձակալելը կարող է նպաստել Հայաստանում փորձի ձեռքբերմանը: Մենք առաջարկում ենք նորագույն ավտոմեքենաների լայն ընտրանի, որոնք կարող են բավարարել ուղևորության ցանկացած պահանջ: 24/7 ռեժիմով աշխատող գրասենյակը, որը տեղակայված է «‎Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղակայված գրասենյակը ճանապարհորդներին տալիս է ավտոմեքենա վարձակալելու հրաշալի հնարավորություն՝ իրենց ժամանցային և բիզնես կարիքներից ելնելով: Գյումրի քաղաքի «‎Շիրակ» օդանավակայանի «‎Meet and greet» կայանը հնարավորություն է տալիս տեղաշարժման լուծումներ գտնել երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող երկրորդ խոշոր քաղաքում` Հայաստանի մշակութային մայրաքաղաքում:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media