Ադմինիստրատիվ օգնական
Ինդասթրիալ քոմփոնենթս ՍՊԸ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող վարչական օգնականի, որը կաջակցի մեր թիմին և կապահովի գրասենյակի անխափան աշխատանքը։ Այս դերը կարևոր է կազմակերպության արդյունավետ գործունեության համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և ղեկավարել օրվա վարչական աշխատանքները,
- Հանդիպումների պլանավորում, օրակարգերի համակարգում,
- Մուտքային զանգերի, նամակների և էլ. փոստի պատշաճ կառավարում,
- Զեկույցների, ներկայացումների և այլ փաստաթղթերի նախապատրաստում,
- Թղթային և թվային փաստաթղթային համակարգի պահպանում,
- Գրասենյակի պարագաների գնում և մատակարարում,
- Ընկերության միջոցառումների և գործուղումների կազմակերպման աջակցում։
Պահանջներ
- Վարչական կամ գրասենյակային աշխատանքի փորձ,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Բարձր մակարդակի կազմակերպվածություն և բազմաֆունկցիոնալություն,
- MS Office ծրագրերի տիրապետում (Word, Excel, Outlook, PowerPoint),
- Գաղտնի տեղեկատվության հետ զգուշությամբ վերաբերմունք,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում
Նախընտրելի է
- CRM համակարգերի կամ փաստաթղթերի կառավարման ծրագրերի փորձ,
- Առաջնահերթությունների հստակ տարբերակում,
- Դրական և հաճախորդակենտրոն վերաբերմունք։
Առաջարկում ենք՝
- Բարեկամական և պրոֆեսիոնալ աշխատավայր,
- Աճի և զարգացման հնարավորություններ,
- Մրցունակ աշխատավարձ։
Մեր թիմում ներգրավված են դրական և պատասխանատու երիտասարդներ, որոնց հետ մենք հավաքում ենք անգնահատելի մեծ փորձ և չենք դադարում զանգանալ և բարձրացնել մեր արհեստավարժությունը:
Սպասում ենք բոլոր այն թեկնածուներին, որոնց համար կարևոր է սովորել, գեներացնել նոր մտքեր, ստեղծել նոր կապեր և ունենալ ինքնաարտահայտվելու հնարավորություն: Մեր մոտ տիրում է հանգիստ և քաղաքակիրտ մտնոլորտ:
Ինչո՞վ է զբաղվում Ինդասթրիալ քոմփոնենթս ՍՊԸ: Մենք օգնում ենք ավտոմատացնել արտադրական պրոցեսները մանր, միջին և խոշոր արդյունաբերություններում: Մենք հանդիսանում ենք մի շարք առաջատար համաշխարհային ապրանքանիշերի ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք էն՝
Phoenix Contact, Endress+Hauser, IFM Electronic, Flexco, Megger, Wika, Industrial Scientific և այլն:
Անընդմեջ կատարելագործելով սպասարկումը և խնդիրների լուծման մշակույթը՝ մենք վայելում ենք ինչպես արտասահմանյան մեր գործընկերների, այնպես էլ մշտական և նոր հաճախորդների վստահությունը:
Համեցեք և համոզվեք, որ մեզ մոտ աշխատելը հաճելի է և օգտակար ))