Ադմինիստրատիվ օգնական
RT- Trans
Նկարագրություն
Կազմակերպությանը անհարժեշտ է ադմինիստրատիվ օգնական, գրասենյակային աշխատանքներ իրականցնելու համար:
Պարտականություններ
- Գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպում,
- Հեռախոսազանգերի, Էլեկտրոնային փոստի կառավարում,
- Պատվերների գրանցում և ընդունում,
- Ընկերության ստորաբաժանումների միջև հաղորդակցության և էֆեկտիվ աշխատանքի կազմակերպում,
- Հանդիպումների գրաֆիկի կառավարում և կազմակերպում,
- Հյուրերի և այցելուների հյուրասիրության կազմակերպում,
- Ժողովների և խորհրդակցությունների գրաֆիկի կառավարում և կազմակերպում,
- Հյուրասիրությունների համար գնումների, գրասենյակային տեխնիկայի և պարագաների ձեռքբերման և սպասարկման կազմակերպում,
- Տնօրինության ուղղակի հանձնարարությունների կատարում և կազմակերպում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն,
- Գրասենյակային կամ հարակից աշխատանքային փորձառություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի վարժ տիրապետում,
- Համակարգչային գիտելիքներ (Office, Web, Mail),
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման հմտություններ,
- Գրագետ խոսք,
- Պարտաճանաչություն, արագագործություն և մարդկանց հետ շփման կարողություն՝ ինչպես անձամբ, այնպես էլ հեռախոսով/նամակագրությամբ,
- Աշխատանքային կարգուկանոնի և կորպորատիվ վարվելակերպի զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00։
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ները (նկարով)։
«RT Trans» ՍՊԸ-ն դինամիկ զարգացող կազմակերպություն է, որը մասնագիտացած է արտադրության, հատուկ տեխնիկայի արտահանման և ներմուծման մեջ, ինչպես նաև բեռնափոխադրումների ծառայությունների մատուցման ոլորտում։