Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատիվ օգնական

ECO BUILDING LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical
Deadline:
1/22/2025
Job posting has expired

Նկարագրություն

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ խոշոր շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ադմինիստրատիվ օգնականի:

Պարտականություններ

  • Կատարել հեռախոսազանգեր, վարել նամակագրություն
  • Կազմակերպել ընկերության ստորաբաժանումների միջև հաղորդակցությունն ու պրոդուկտիվ աշխատանքային ընթացքը
  • Կառավարել հանդիպումների, ժողովների և խորհրդակցությունների գրաֆիկը
  • Կազմակերպել հյուրերի և այցելուների հյուրասիրությունը
  • Իրականացնել ղեկավարության կողմից հանձնարարվող և հաստիքից բխող այլ ադմինիստրատիվ աշխատանքներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Ադմինիստրատիվ աշխատանքային փորձառություն
  • Համակարգչային գրագիտություն և տարբեր ծրագրերով աշխատելու փորձ (MS Offie և այլն)
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Պատասխանատվության և պարտաճանաչության բարձր զգացում
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ներկայանալի տեսք, գրագետ խոսք, մաքրասիրություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ 09։00-18։00

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Business trips
Business trips
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media