Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատիվ օգնական

PYUNIK Football Club

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior
Industry: Administrative, Clerical
Deadline:
8/12/2024
Job posting has expired

Նկարագրություն

«Փյունիկ Ֆուտբոլային Ակումբ» ՀԿ-ն փնտրում է ադմինիստրատիվ օգնական, ով կկազմակերպի գրասենյակի առօրյա աշխատանքը:

Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Կարող է լինել նաև մագիստրատուրայի ուսանող։

Աշխատավարձը՝ մրցակցային:

Պարտականություններ

  • Մուտքային հեռախոսազանգերի գրագետ պատասխանում
  • Խորհրդատվության տրամադրում հեռախոսային կապի, էլեկտրոնային փոստի միջոցով
  • Վարել անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը
  • Միջազգային խաղերի ժամանակ օգնել կազմակերպչական աշխատանքներում
  • Գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպում​

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն (կարող է լինել մագիստրատուրայի ուսանող)
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
  • Վիզաների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային բարձր գրագիտություն

Company օverview
address
Address
Ծիծեռնակաբերդի 4/7
Phone
Phone
0037460448848
«Փյունիկ» ՖԱ-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992 թվականին՝ նույն թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Ֆուտբոլի Բարձագույն Խմբի առաջնությունը։ Ակումբի հիմնադիրն է հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմադրման պահից մինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել՝ «Փյունիկ»։ «Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 14 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ էլ՝ Սուպերգավաթակիր։ 2017. նոր ժամանակաշրջան 2017թ.-ին՝ ակումբը ձեռք է բերում ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը: Ակումբի նոր սեփականատերը թիմի ղեկը վստահում է ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյին: Վերջինս առաջնության առաջին հատվածում ոչ բավարար արդյունքների համար հրաժարական է տալիս: Նրան փոխարինում է Արմեն Գյուլբուդաղյանցը։ «Փյունիկը» առաջնությունն ավարտում է 5-րդ տեղում, սակայն իրավունք է ստանում է որակազրկված Գյումրիի «Շիրակի» փոխարեն հանդես գալ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում:
See more

Spread the word! Share this job on social media