
Ադմինիստրատիվ օգնական
Mr. GYROS
Նկարագրություն
Մր. ԳԻՐՈՍ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ադմինիստրատիվ օգնականի։
Աշխատանքային պարտականություններ՝
-
Պատասխանել հեռախոսազանգերին և կատարել հետ զանգեր
-
Կազմակերպել հանդիպումներ
-
Վարել անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը
-
Ատեստացիաների կազմակերպում և վերահսկում
-
Ադմինիստրատիվ այլ գործառույթների կազմակերպում
-
Անմիջական ղեկավարների կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում
Անհրաժեշտ հմտություններ՝ -
Բարձրագույն կրթություն
-
Հայերենի գերազանց իմացություն (ռուսերեն, անգլերեն ցանկալի է)
-
Կիրթ և գրագետ խոսք
-
Համակարգչային գրագիտություն
-
Ժամանակի ճիշտ կառավարում
-
Նորարարական, նախաձեռնողական և դրական մտածողություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ.հասցեին կամ այցելել մեր գրասենյակ Ամիրյան 4/5 հասցեով (երկ-շբթ 09։00-18։00)։
Մր. Գիրոս ընկերությունը հունական արագ սննդի ցանց է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Մեր առաջին մասնաճյուղն իր դռները բացել է Թումանյան 40 հասցեում և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել մեր հաճախորդների կողմից: Շնորհիվ հաճախորդամետ մոտեցման՝ մեր ընկերությունը վայելում է մեր մշտական հաճախորդների անկեղծ սերն ու նվիրվածությունը, ինչը մեզ ստիպում է շարունակ կատարելագործվել և ընդլայնվել: Մր․ Գիրոսի ստեղծման պատմությունը լի է հաջողություններով և նորարարություններով։ Այսօր արդեն, մենք ունենք 12 մասնաճյուղ Երևան քաղաքում: Մր․ Գիրոս ընկերությունը դեմ է խտրականության ցանկացած դրսևորման և փորձում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր դիմորդի, ով ցանկանում է աշխատել ընկերությունում։ Մենք խրախուսում ենք հատկապես ուսանողներին՝ այդ կերպ փորձելով լուծել նաև երիտասարդների զբաղվածության խնդիրը։ Դառնալով Մր․ Գիրոս ընկերության աշխատակից՝ Դուք դառնում եք Մր․ Գիրոս ընտանիքի կարևոր մասնիկը։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է առաջնորդվել մեր ընկերության կարևորագույն աշխատանքային սկզբունքներով՝ Պատասխանատվություն, Կարգապահություն, Թիմային աշխատանք և պահպանել մեր արժեքները՝ Մաքրասիրություն, Հյուրընկալություն, Ճշտապահություն, Պահպանողականություն, Որակ, Արագություն: