Ադմինիստրատիվ օգնական
ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Industry:
Administrative, Clerical
Deadline:
12/2/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
Ալֆա-Ֆարմ ընկերությունը փնտրում է պատասխանատու, սիրալիր և կազմակերպված ադմինիստրատիվ օգնականի ,ով կընդունի այցելուներին,կպատասխանի զանգերին, կտրամադրի լիարժեք տեղեկատվություն, ինչպես նաև ակտիվ մասնակցություն կունենա այլ կազմակերպչական աշխատանքներում
Պարտականություններ
- Ապահովել ընկերության ներքին ստորաբաժանումների և գործընկերների հետ կապը,
- Ժամանակին կատարել ներքին փաստաթղթաշրջանառությունը,
- Ընդունել մուտքային հեռախոսազանգերը , տրամադրել ուղղված հարցերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն կամ անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան մասնագետին,
- Իրականացնել ընկերության այցելուների պատշաճ ընդունելության կազմակերպում,
- Բացահայտել գրասենյակ ներկայացած այցելուների այցի նպատակը, տրամադրել ընկերության ընդհանուր և կազմակերպչական բնույթ կրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն,
- Կոորդինացնել և ուղղորդել ներքին պահանջագրերը,
- Հետևել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին և սահմանված նորմերին
- Մասնակցել հանդիպումների և ժողովների կազմակերպման աշխատանքներին,
- Իրականացնել ադմինիստրատիվ այլ գործառույթներ,
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
- Microsoft Office ծրագրերի լավ իմացություն,
- Հայերեն,ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Գործնական էթիկետի նորմերի տիրապետում,
- Ճշտապահություն,
- Ժամանակի կառավարում
- Կազմակերպչական ունակություններ
- Արագ կողմնորոշվելու ունակություն