Get our free app. It won't take up space on your device
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical
Deadline:
6/24/2022
Job posting has expired

Նկարագրություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկինում՝ Ինտերնյուս մամուլի աջակցության ՀԿ) փնտրում է փորձառու ադմինիստրատիվ օգնականի՝ գրասենյակի բնականոն և արդյունավետ գործունեությունը ապահովելու համար։ Օգնականը աշխատելու է տեխնիկական և անվտանգության բաժնի ղեկավարի հսկողության ներքո, օգնելու է կազմակերպության աշխատակիցներին գործավարական և նյութատեխնիկական խնդիրների կատարման հարցում։

Պարտականություններ

  • Ընդունարանի աշխատանքի կառավարում՝ այցելուների դիմավորում և ուղղորդում, հյուրընկալության ապահովում
  • Մուտքային զանգերի ընդունում և վերահասցեավորում
  • Պատասխանատու է մուտքային ու ելքային նամակագրության և աշխատակիցներին դրանք պատշաճ բաշխելու համար.
  • Ընդհանուր վարչական աջակցության տրամադրում, ներառյալ սկանավորում և պատճենում
  • Ձեռնարկել բոլոր լոգիստիկ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են միջոցառումների պլանավորման և իրականացման համար, ներառյալ՝ կապ հաստատել միջոցառումների մենեջմենթով և սննդի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների հետ, աջակցել այդ ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացին
  • Կազմակերպության աշխատակիցների և հյուրերի ճամփորդությունների և կացարանների կազմակերպում
  • Գրասենյակի գործունեության առցանց օրացույցի կառավարում, որը ներառում է նաև փոխադրումները
  • Կոնտակտային ցուցակների պահպանում
  • Կազմակերպության գրադարանի պահպանում
  • Պատասխանատվություն գրասենյակային տարածքի, պարագաների և սարքավորումների համար
  • Ֆայլերի պահպանում և արխիվացում
  • Քարտուղարական և գործավարության այլ պարտականությունների ճշգրիտ, բարձր որակով, ժամանակին կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հասարակագիտության և հարակից ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա ադմինիստրատիվ օգնականի փորձ
  • Հայերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում, ռուսերենի լավ իմացություն
  • Կազմակերպչական և հաղորդակցության գերազանց հմտություններ՝ բանավոր և գրավոր
  • Հաճախորդների սպասարկման բացառիկ հմտություններ՝ հեռախոսով և անձամբ
  • Կարգապահություն, ֆիքսված ժամերի ընթացքում աշխատելու պատրաստակամություն
  • Համակարգչային գերազանց հմտություններ, գրասենյակային կառավարման համակարգերի և ընթացակարգերի իմացություն
  • Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը առավելություն է:

Հավելյալ նշումներ

Երկուշաբթի - ուրբաթ, 9։30-18։30

Company օverview
address
Address
Արշակունյաց 3, Երևան
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն աջակցում է արտահայտման ազատությանն ու լրատվամիջոցների որակի բարելավմանը, նպաստում է մեդիագրագիտության տարածմանը, մասնակցում է մեդիա օրենսդրության բարելավմանն ու լրագրողների իրավունքների պաշտպանության աշխատանքներին: Իր գործունեության քսան տարիների ընթացքում կազմակերպությունն անցկացրել է մոտ 800 դասընթաց մեդիա մենեջմենթի, հեռուստառադիո արտադրության, հետաքննական, մուլտիմեդիա և քաղաքացիական լրագրության, նոր մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով՝ կրթելով շուրջ 3500 փորձառու և սկսնակ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների: ՄՆԿ-ի հեղինակած հեռուստատեսային, ռադիո և ինտերնետային հարուստ արտադրանքն անդրադառնում է մարդու իրավունքների, հակամարտությունների, միգրացիայի, ընտրությունների, ազգային փոքրամասնությունների, գենդերային և այլ թեմաներին:
See more

Spread the word! Share this job on social media