Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատիվ և նյութատեխնիկական ապահովման գծով օգնական

Նյու Հոմ ՍՊԸ

Location: Davtashen, Yerevan
Salary:
Monthly 200,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Architecture, Construction
Deadline:
10/2/2026

Նկարագրություն

Նյու Հոմ շինարարական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում կազմակերպված, պատասխանատու, ուշադիր և արագ կողմնորոշվող աշխատակցի՝ միանալու մեր թիմին և աջակցելու ինչպես գրասենյակային աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, այնպես էլ նյութատեխնիկական ապահովման գործընթացներին։

Եթե ունեք լավ հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ, պատրաստ եք սովորելու և ցանկանում եք զարգանալ շինարարության ոլորտում, ապա այս հնարավորությունը կարող է լինել հենց Ձեզ համար։

Աշխատանքային պարտականություններ

Ընտրված թեկնածուն պետք է աջակցի ղեկավարին և իրականացնի ընդհանուր վարչական, գրասենյակային և նյութատեխնիկական աշխատանքներ, մասնավորապես՝

  • կազմակերպել և վարել ընկերության փաստաթղթաշրջանառությունը,
  • պատրաստել գործարար և պաշտոնական փաստաթղթեր, նամակներ,
  • աջակցել պայմանագրային և վարչական գործընթացներին,
  • կազմակերպել գործնական նամակագրությունը և ներքին հաղորդակցությունը,
  • կառավարել ընկերության էլեկտրոնային փոստը, ընդունել և փոխանցել նամակները համապատասխան ստորաբաժանումներին,
  • կազմակերպել տնօրենի հանդիպումները և վարել աշխատանքային օրակարգը,
  • աջակցել տնօրենի կամ անմիջական ղեկավարի ընթացիկ հանձնարարությունների կատարմանը,
  • համակարգել գրասենյակային առօրյա աշխատանքները,
  • կազմակերպել ընկերության այցելուների պատշաճ ընդունելությունը,
  • հավաքագրել շինարարական նյութերի և սարքավորումների պահանջները,
  • կատարել մատակարարների որոնում և առաջարկների համեմատություն,
  • աջակցել գնումների և մատակարարման գործընթացներին,
  • վարել պարզ հաշվառում Excel ծրագրով,
  • վերահսկել նյութերի և գործիքների շարժը դեպի շինհրապարակներ։

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • բարձրագույն կրթություն,
  • MS Office ծրագրերի լավ իմացություն, հատկապես՝ MS Word և MS Excel,
  • ինտերնետի հմուտ օգտագործում,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
  • դետալների նկատմամբ ուշադրություն,
  • արագ կողմնորոշվելու և սովորելու կարողություն,
  • պատասխանատվության բարձր զգացում,
  • բազմաբնույթ աշխատանքներ միաժամանակ կատարելու կարողություն,
  • սթրեսակայունություն և ճկունություն,
  • լարված աշխատանքային պայմաններում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Կդիտվի որպես առավելություն

  • Photoshop ծրագրի իմացություն,
  • կազմակերպչական, լոգիստիկ կամ մատակարարման ոլորտի վերաբերյալ նախնական պատկերացում,
  • շինարարական ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն կամ փորձ։

Մենք առաջարկում ենք

  • կայուն աշխատանք զարգացող շինարարական ընկերությունում,
  • սովորելու և մասնագիտական աճի հնարավորություն,
  • բարեկամական և թիմային աշխատանքային միջավայր,
  • նախնական ամսական աշխատավարձ՝ 200,000 ՀՀ դրամ։

Աշխատանքի պայմաններ

  • աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք,
  • աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ,
  • աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00,
  • աշխատանքի վայր՝ ք․ Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, շենք 22/2։

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով «Ադմինիստրատիվ և նյութատեխնիկական ապահովման գծով օգնական»

Հայտերն ընդունվում են միայն ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media