Ադմինիստրատիվ աշխատակից
ABA Motors
Նկարագրություն
«ԷՅ ԲԻ ԷՅ Մոթորս» ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող ադմինիստրատիվ աշխատակից, ով կմիանա մեր թիմին և կաջակցի ընկերության առօրյա կազմակերպչական աշխատանքներին։
Պարտականություններ
* Գործնական հանդիպումների կազմակերպում ու համակարգում
* Հանդիպումների օրակարգի, վայրի և ժամի կազմակերպում
* Փաստաթղթերի պատրաստման, դասակարգման և փաստաթղթաշրջանառության կազմակերպում
* Մուտքային և ելքային փաստաթղթերի վերահսկում
* Հեռախոսազանգերի ընդունում և անհրաժեշտ տեղեկատվության փոխանցում
* Տնօրենի հանձնարարությունների կազմակերպում և կատարման ընթացքի վերահսկում
* Տրված առաջադրանքների կատարման ժամկետների և արդյունքների վերահսկում
* Անհրաժեշտության դեպքում գործընկերների և տարբեր ստորաբաժանումների հետ հաղորդակցության կազմակերպում
* Ընթացիկ կազմակերպչական այլ աշխատանքների իրականացում
* Տնօրենի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
* Բարձրագույն կրթությունը ցանկալի է
* Ադմինիստրատիվ կամ գրասենյակային աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
* Հայերեն լեզվի գերազանց իմացություն
* Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
* MS Office և համակարգչային հիմնական ծրագրերի լավ իմացություն
* Բարձր կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում
* Ժամանակի արդյունավետ կառավարման և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն
* Ուշադրություն մանրուքների նկատմամբ
* Հաղորդակցման և թիմում աշխատելու լավ հմտություններ
* Ճկունություն, արագ կողմնորոշվելու և խնդիրները օպերատիվ լուծելու ունակություն
* Առաջադրանքները ճշգրիտ և սահմանված ժամկետներում կատարելու ունակություն