Հոգեբան
A-Rise Educational Academy
Location:
Malatia-Sebastia, Yerevan
Employment type:
Contract
Work experience:
Mid level, Senior
Industry:
Education, Training, Instruction, Psychology, Social Care
Նկարագրություն
A-Rise Educational Academy-ի թիմին միանալու համար փնտրում ենք հոգեբան, ով կաշխատի ինչպես երեխաների և դեռահասների, այնպես էլ մեծահասակների հետ։
Պարտականություններ
- Անհատական հոգեբանական սեանսների անցկացում երեխաների, դեռահասների և մեծահասակների համար
- Հաճախորդների հոգեբանական կարիքների գնահատում
- Անհանգստության, սթրեսի, ինքնագնահատականի, հարաբերությունների և անձնական զարգացման թեմաներով աշխատանք
- Երեխաների և դեռահասների հետ աշխատանք՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները
- Ծնողների հետ անհրաժեշտ խորհրդատվությունների իրականացում
- Հոգեբանական թեմաներով խմբային հանդիպումների և սեմինարների կազմակերպում
- Անհրաժեշտության դեպքում համագործակցություն Academy-ի ուսուցիչների և մասնագետների հետ
- Մասնագիտական էթիկայի և գաղտնիության պահպանում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում
- Հոգեբանական սեանսներ անցկացնելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ
- Երեխաների և/կամ մեծահասակների հետ աշխատանքի փորձը ցանկալի է
- Լավ հաղորդակցման և ակտիվ լսելու հմտություններ
- Պատասխանատվություն, էմպատիա և անհատական մոտեցում
- Մասնագիտական էթիկայի պահպանում
Մենք առաջարկում ենք
- Աշխատանք ժամանակակից և զարգացող կրթական միջավայրում
- Հնարավորություն աշխատելու տարբեր տարիքային խմբերի հետ
- Ճկուն աշխատանքային գրաֆիկ
- Մասնագիտական զարգացման հնարավորություններ
- Վարձատրությունը՝ քննարկելի՝ կախված փորձից, որակավորումից և աշխատանքային ձևաչափից
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի վայր՝ Երևան, Մոնթե Մելքոնյան 50
- A-Rise Educational Academy