1C օպերատոր-հաշվետար
"Apache Group" LLC
Նկարագրություն
Ապաչի Գրուպ ՍՊԸ-ն փնտրում է 1 C համակարգի և Excel-ի լավ իմացությամբ օպերատոր-հաշվետար։
Պարտականություններ
- Հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում,
- Ապրանքային մնացորդների ամենօրյա վերահսկողություն,
- Գործընկերերի հետ փոխադարձ հաշվարկներ,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ցանկալի է ֆինանսական կամ տնտեսագիտության ոլորտում,
- Աշխատանքային փորձ առնվազն 1 տարի,
- Excel համարկի գերազանց իմացություն,
- Աշխատանքային փորձ 1C ծրագրում (ցանկալի է տարբեր տարբերակներով՝ 1C 8.2 / 8.3),
- Կարգապահություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ, պատասխանատվություն և արագություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ՝ 09:00–18:00։
Հանգստյան օրեր՝ շաբաթ և կիրակի։
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։