1C օպերատոր
Aras Food LLC
Նկարագրություն
«Արաս Ֆուդ» ՍՊԸ-ն փնտրում է 1C օպերատոր:
Պարտականություններ
-
Մասնակցել 1C Առևտրի կառավարում համակարգի ներդրման և գործարկման աշխատանքներին։
-
Իրականացնել համակարգի գործառույթների ամենօրյա փորձարկումներ։
-
Բացահայտել ծրագրային և գործառնական թերությունները, ներկայացնել շտկման առաջարկներ։
-
Համակարգել ներդրող ընկերության հետ տեխնիկական խնդիրների լուծումը և վերահսկել դրանց կատարման ընթացքը։
-
Կազմակերպել ապրանքների, պատվերների, վաճառքների, պահեստային շարժերի և վերադարձների գործընթացների ճիշտ արտացոլումը 1C համակարգում։
-
Մասնակցել անհրաժեշտ հաշվետվությունների և լրացուցիչ գործառույթների ներդրմանը։
-
Աջակցել աշխատակիցներին համակարգի օգտագործման ընթացքում։
-
Մասնակցել տվյալների տեղափոխման, ստուգման և վերջնական գործարկման աշխատանքներին։
Պահանջներ
-
1C ծրագրով գործնական աշխատանքի փորձ։
-
1C:Առևտրի կառավարում համակարգի իմացությունը ցանկալի է։
-
Առևտրային և պահեստային գործընթացների իմացություն։
-
Ծրագրային խնդիրները բացահայտելու և հստակ ներկայացնելու ունակություն։
-
MS Excel-ի լավ իմացություն։
-
Պատասխանատվություն, վերլուծական մտածողություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա