1C Օպերատոր
Yerevan Jewellery Factory
Նկարագրություն
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում ռուսերենի և 1C ծրագրի իմացությամբ կանանց օպերատորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար: Ցանկալի է բանկային համակարգում աշխատանքային փորձի առկայություն։ Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։
Պարտականություններ
- Ընդունել և դուրս գրել հումքեր, պատրաստի զարդեր, օժանդակ ապրանքներ,
- Գրանցել 1C ծրագրում,
- Իրականացնել ծրագրային մուտքեր, ելքեր և տեղափոխություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ (1C-ի իմացություն),
- Ռուսերենի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ, հնարավոր է գործի 2 հերթափոխ։
Պահանջներին համապատասխանելու դեպքում ուղարկել ինքնակենսագրական։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։