Ոլորտ: Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Քաղաք: Երևան
Դրույք: Լրիվ դրույք
Վերջնաժամկետ: 20.07.2022
Աշխատանքային փորձ: Չի պահանջվում
Ձեզ աշխատանքի է հրավիրում Արատտա քընսալթինգ ընկերությունը, որը Հայաստանի իրավաբանական շուկայում համարվում է առաջատարներից մեկն իր գործունեության բազմամյա տարիների ընթացքում:
Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝ դատական ներկայացուցչություն տարբեր դատարաններում (այդ թվում նաև ՀՀ Սահմանադրական դատարանում և ՄԻԵԴ-ում), կորպորատիվ հաճախորդների սպասարկում, գործերի ուսումնասիրություն և խորհրդատվության տրամադրում քաղաքացիական, քրեական և վարչական ոլորտներին առնչվող հարցերով (նաև իրականացնում է հետագա ներկայացուցչությունը տվյալ գործերով) և այլն։
Ընկերության ծառայություններից են օգտվում ոչ միայն անհատ հաճախորդները, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում իրենց գործունեությունը ծավալող առաջատար բազմաթիվ ընկերություններ:
Միանալով Արատտա թիմին՝ Դուք իրական հնարավորություն կստանաք` առնչվելու բացառիկ բնույթ կրող գործերի, որոնք իրենց հերթին առավելագույնս խթանելու են Ձեր մասնագիտական աճին:
Բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ Ընկերության աշխատակիցներն ընդգրկվում են միջազգային խոշոր կորպորացիաների հետ գործարքների կազմակերպման և կնքման գործընթացներում:
Ընկերությունն ապահովում է յուրաքանչյուր աշխատողի մասնագիտական ունակություններին համապատասխան աշխատավարձ, որը պարբերաբար վերանայվում է՝ մասնագիտական աճին զուգահեռ:
Ընկերության աշխատանքային կոլեկտիվի փորձը ցույց է տալիս, որ թեկնածուներն աշխատանքի անցնելիս առավել քան մոտիվացվում են ոչ միայն մասնագիտական հետաքրքիր խնդիրներ լուծելով, այլ նաև ընկերական միջավայրում գտնվելով, քանի որ առաջադրանքների կատարման ժամանակ գործում է թիմային աշխատանքի սկզբունքը, երբ ցանկացած հարցով աշխատակիցները կարող են վստահել և ապավինել բազմամյա փորձ ունեցող գործընկերներին:
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։