Get our free app. It won't take up space on your device

Սաս ռիելթի տնօրեն

SAS GROUP

City: Yerevan
Salary:
Monthly 1,000,000-1,200,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Executive, Upper Management
Deadline:
6/21/2025

Նկարագրություն

ՍԱՍ ԳՐՈՒՊ-ը փնտրում է իգական սեռի տնօրեն։

Պարտականություններ

  • Իրականացնել խորհրդատվության, կազմակերպել գրասենյակային տարածքների ցուցադրություն,
  • Տարածքի մասին ինֆորմացիայի փոխանցում հաճախորդներին,
  • Մշակել վաճառքի այնպիսի մոդել, որը կնպաստի հաճախորդների կառուցողական փոխհարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև հաճախորդների բազայի աճին,
  • Իրականացնել խորհրդատվություն, հեռախոսային կապի, էլեկտրոնային փոստի և սոց. կայքերի միջոցով, տրամադրել լուսանկարներ,
  • Նպաստել գործարքների կնքմանը,
  • Նախապատրաստել գործարքները, վարձակալության պայմանագրերը, վարել բանակցություններ հաճախորդների հետ վարձակալության պայմանների վերաբերյալ,
  • Հավաքագրել և վերլուծել տվյալները, որպեսզի որոշվի հաճախորդի պահանջմունքները, կազմել կոմերցիոն առաջարկներ, ինչպես նաև հաշվետվություններ,
  • Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
  • Գրագետ բանակցությունների վարման գործիքների իմացություն։

Հավելյալ նշումներ

  • Իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու հմտություններ,
  • Բարձր մրցակցային աշխատավարձ։
Company օverview

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

See more

Spread the word! Share this job on social media