You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
ԻՆՏԵՐՔԱՐՍ ընկերությունը հանդիսանում է YOYAH, DONGFENG, AIQAR էլեկտրոմոբիլների և KARRY էլեկտրական բեռնատարների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։
ԻՆՏԵՐՔԱՐՍ ընկերության առաքելությունն է զարգացնել էլեկտրական շարժունակության մշակույթը Հայաստանում՝ առաջարկելով բարձրակարգ, էկոլոգիապես մաքուր և տեխնոլոգիապես առաջադեմ մեքենաների լայն ընտրանի։ Մենք ապահովում ենք մեր հաճախորդներին ոչ միայն մեքենայի ձեռքբերման հնարավորությամբ, այլև ամբողջական սպասարկման էկոհամակարգով՝ վստահելի գործընկեր դառնալով ամեն քայլում։
Մենք տեսնում ենք Հայաստանը որպես տարածաշրջանի առաջատար երկիր կայուն ու խելացի շարժունակության ոլորտում։ Մեր նպատակն է, որ էլեկտրամոբիլը դառնա ոչ թե բացառություն, այլ մարդկանց առաջին ընտրությունը՝ լինի դա քաղաքային հարմարավետ մեքենա, ընտանեկան քրոսովեր, պրեմիում SUV կամ բեռնատար բիզնեսի համար։
1. Կայունություն և պատասխանատվություն։ Յուրաքանչյուր մեքենայով մենք ներդրում ենք անում մաքուր միջավայրի ու ապագա սերունդների առողջ կյանքում։
2. Հուսալիություն։ Որպես պաշտոնական ու բացառիկ ներկայացուցիչ՝ մենք երաշխավորում ենք որակ, պաշտոնական սպասարկում և վստահելի գործընկերություն։
3. Տեխնոլոգիական առաջընթաց։ Ներկայացնում ենք աշխարհի լավագույն նորարարությունները՝ մեր հաճախորդներին հասանելի դարձնելով ժամանակակից լուծումներ։
4. Հաճախորդակենտրոնություն։ Յուրաքանչյուր վարորդի համար ստեղծում ենք անհատական փորձառություն՝ մեքենայի ընտրությունից մինչև հետագա սպասարկում։
5. Բազմազանություն։ Առաջարկում ենք ամբողջական մոդելային շարք՝ բոլորի պահանջներին համապատասխան՝ պրեմիումից մինչև բեռնատար։
6. Համագործակցություն և համայնք։ Զարգացնում ենք էլեկտրաքարերի վարորդների համայնքը՝ վերածելով այն ուժեղ ու ոգեշնչող շարժման։
Jobs at Voyah Armenia
The company currently has no vacancies