You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
VLV CENTRE
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով:
1. Կեղծիքից զերծ գործունեություն
Մենք հավատում ենք ազնվությանը։ Մեր բոլոր գործարար հարաբերությունները հիմնված են վստահության և թափանցիկության վրա։
2. Մարդկային կենտրոնացվածություն
Աշխատակիցը մեր ամենակարևոր արժեքն է։ Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ յուրաքանչյուր անհատ զգում է իրեն գնահատված և ներգրավված։
3. Որակ և պատասխանատվություն
Մենք հավատարիմ ենք մեր գործին՝ ապահովելով բարձր որակ և ժամանակին կատարված արդյունք։ Յուրաքանչյուր աշխատակից պատասխանատու է իր կատարած աշխատանքի համար։
4. Շարունակական զարգացում
Մենք քաջալերում ենք ուսումը, ինքնազարգացումը և նորարարությունը։ Ամեն օր մի նոր հնարավորություն է՝ աճելու և կատարելագործվելու։
5. Համագործակցություն և թիմային աշխատանք
Արդյունավետ համագործակցությունը մեր հաջողության բանալին է։ Մենք աշխատում ենք որպես մեկ թիմ՝ միասին հասնելով ընդհանուր նպատակների։
6. Հարգանք և ներառականություն
Մենք ընդունում և հարգում ենք մարդկանց տարբերությունները՝ անկախ սեռից, տարիքից, կրոնից, ազգությունից կամ որևէ այլ պատկանելիությունից։ Մեր թիմում յուրաքանչյուրը կարևոր է։