Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Վայս Ըքաունթինգ ՍՊԸ

Address: ք. Երևան, Տիգրան Մեծ 49
Number of employees: 1-15
Phone: 011774770
About Us

“Վայս Քոնսալթինգ” կազմակերպությունը մատուցում է հաշվապահական և իրավաբանական ծառայություններ: Մենք մեր գործունեության շրջանակներում վարում ենք կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվապահական և հարկային հաշվառում, կազմում և հանձնում ենք ֆինանսական և հարկային հաշվետվություններ, մատուցում ենք կադրային և իրավաբանական ծառայություններ ինչպես երկարաժամկետ անպես Էլ միանգամյա համագործակցության տեսքով:

“Վայս Քոնսալթինգ” կազմակերպությունը համագործակցում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` հասարակական կազմակերպություններ, մանրամեծածախ առևտրի ոլորտում գործող կազմակերպություններ, տուրիստական գործակալություններ, հանրային սննդի ոլորտում գործող կազմակերպություններ, գովազդային և անշարժ գույքի շուկայում գործող կազմակերպություններ, ինչպես նաև կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում արտադրության և շինարարական ոլորտում: Նման բազմաոլորտ կազմակերպությունների հետ համագոծակցությունը մեզ հնարավորություն է տալիս, հեշտությամբ կողմնորոշվել տվյալ ոլորտի հաշվապահական հաշվառման առանձնահատկություններում, գործել տարբեր ոլորտներում և հմտորեն օգտագործել փորձառությունը նոր գործընկերների հետ: Մեր կազմկերպությունը պատրաստ է համապատասխան որակովորում ունեցող մասնագետների միջոցով տրամադրել բարձրորակ, օպերատիվ և արդյունավետ իրավաբանական ծառայություններ, առաջադրված խնդիրների վերաբերյալ առաջարկել տեղական և միջազգային պրակտիկայում առկա լավագույն փորձի վրա հիմնված լուծումներ՝ սկսած խորհրդատվությունից ընդհուպ մինչև դատական կարգով շահերի և իրավունքների պաշտապնության:
Մեր գործունեության հենց սկզբից մեծ ուշադրություն դարձնելով անձնակազմի ընտրության հարցում, կարողացանք ստեղծել իրականում ուժեղ և համախմբված թիմ: Հաճախորդներին սպասարկում են հաշվապահական հաշվառման իրավաբանական ոլորտում մեծ աշխատանքային փորձ ունեցող որակավորված մասնագետներ: Մեր աշխատակիցների համար կարևորագույն չափանիշ է մշտապես որակավորման բարձրացումը` տարբեր մասնագիտական դասընթացներին և սեմինարներին հաճախելով:

“Վայս Քոնսալթինգ” կազմակերպությունը զինված լինելով բարձր տեխնիկական հնարավորություններով, ժամանակակից հաշվապահական ծրագրերով, մշտապես թարմացվող տեղեկատվությամբ, որոնք ակտիվորեն օգտագործվում են մասնագետների կողմից ապահովում է մատուցվող ծառայությունների բարձր որակը:

Դիմելով “Վայս Քոնսալթինգ” դուք կարող եք ակնկալել անհատական մոտեցում ձեր պահանջներին, անկախ բիզնեսի ծավալներից կստանաք խնդիրների պրոֆեսիոնալ, ժամանակակից լուծում և հետևողական բարեխիղճ մոտեցում:

Jobs at Վայս Ըքաունթինգ ՍՊԸ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Վայս Ըքաունթինգ ՍՊԸ page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
ք. Երևան, Տիգրան Մեծ 49
address
Number of employees
1-15
Phone
Phone
011774770
Industry
Industry
Administrative, Clerical