Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Talentus HR

Founded: 11.2024
Number of employees: 1-15
Phone: 093303069
About Us

Talentus HR -ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

Our Values

◽️Շարունակական կրթություն. Մենք մշտապես ներդնում ենք ջանքեր սովորելու, զարգանալու և մեր գիտելիքներով հարստացնելու շրջապատը:

◽️ Ոգեշնչում աշխատանքի հանդեպ. Մեր գործունեությանը մոտենում ենք ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, այլև անկեղծ նվիրումով և հավատով:

◽️ Արագություն և հարմարվողականություն. Մենք ստեղծում ենք լուծումներ, որոնք համապատասխանում են ներկայիս և ապագայի փոփոխվող պահանջներին:

◽️ Հաճախորդակենտրոն մոտեցում. Ուշադրությամբ լսում ենք մեր գործընկերներին և առաջարկում նրանց կարիքներին համապատասխան արդյունավետ լուծումներ:

◽️ Նորարարություն. Մենք գործում ենք համարձակությամբ՝ վերափոխելով և արդիականացնելով դասական HR մոտեցումները՝ ձևավորելով նորաստեղծ և արժեքավոր լուծումներ:

Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
address
Number of employees
1-15
Phone
Phone
093303069
date
Founded
11.2024
Industry
Industry
Human Resources
Social media