You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Sound Lab Music School
«Սաունդ Լաբ» երաժշտական դպրոցը ժամանակակից կրթական միջավայր է, որտեղ միավորվում են նորագույն տեխնոլոգիաները, ստեղծարար մոտեցումը և բարձրակարգ մասնագետների փորձը։
Դպրոցը գործում է լիցենզավորված կրթական ծրագրով՝ ապահովելով որակյալ, համակարգված և միջազգային չափանիշներին համապատասխան երաժշտական կրթություն։ Մեր դասախոսական կազմը բաղկացած է փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետներից, ովքեր օգնում են սաներին բացահայտել իրենց ներուժը, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և զարգացնել երաժշտական մտածողությունը։
Դասերը կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ օնլայն ձևաչափով՝ հատուկ մշակված ծրագրերով, որոնք ապահովում են արդյունավետ և տեսանելի արդյունք։ Մեր օնլայն դասընթացներին արդեն միացել են սաներ աշխարհի ավելի քան 10 երկրներից։
Մեր առաքելությունն է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր սան ոչ միայն սովորում է երաժշտություն, այլև զարգացնում է ինքնարտահայտման, վստահության և ստեղծագործ մտածողության կարողությունները։